թիվ ԿԴ/11325/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
29.02.2024
թիվ ԿԴ/11325/02/23 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում`
դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին
Քաղաքացիական գործով պատասխանող
Սարգիս Հրանտի Սիմոնյանին
(հասցե՝ ՀՀ Կոտայքի մարզ, գ․ Առինջ, 7 փ․, 16 տուն )
Տեղեկացվում է, որ թիվ ԿԴ/11325/02/23 քաղաքացիական գործով կիրառվել է արագացված դատաքննություն։
Եզրափակիչ դատական ակտը կհրապարակվի 2024 թվականի մարտի 22-ին դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ հոդվածի 4-րդ մասով և 304-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով ուղարկվում է քաղաքացիական գործով արագացված դատաքննություն կիրառելու մասին դատարանի որոշումը
Ի գիտություն
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 304-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պատասխանողը հակընդդեմ հայց կարող է ներկայացնել մինչև առաջին ատյանի դատարանի կողմից եզրափակիչ դատական ակտ կայացնելը:
Նույն օրենսգրքի 306-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե եզրափակիչ դատական ակտ կայացնելիս ի հայտ են գալիս հանգամանքներ, որոնք պարզելու համար անհրաժեշտ է գործի քննությունն անցկացնել ընդհանուր կարգով, կամ դատարանը վարույթ է ընդունել հակընդդեմ հայցը, ապա որոշում է կայացվում արագացված դատաքննության կիրառումը դադարեցնելու և գործի քննությունը ընդհանուր կարգով իրականացնելու մասին:
Նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշման կայացման դեպքում դատարանը գործի քննությունն իրականացնում է այն պահից, երբ կայացվել էր արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշումը:
Միաժամանակ Դուք տեղեկացվում եք, որ եզրափակիչ դատական ակտը հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով (www.court.am):
ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ՝ Վ. ՄԱՐԳԱՐՅԱՆ
Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, ք․Եղվարդ, Չարենցի 29
Հեռ..` 0224-02-25-03
Էլ. փոստ`