Թիվ ԿԴ/0361/02/12 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
11.03.2024
Քաղաքացիական գործ թիվ ԿԴ/0361/02/12
ԴԴ 23
«____»______________ 2024թ.
Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն Ո Ւ Ց Ա Գ Ի Ր
«ԼԵՈՆԱՍՄ» ՍՊԸ-ին
Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզք․ Հրազդան,
Միկրոշրջան թաղամաս, 215 շենք, 18 բնակարան
ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա․Արզումանյան) վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի ըստ հայցի «Ակբա Բանկ» ԲԲԸ-ի ընդդեմ «ԼԵՈՆԱՍՄ» ՍՊԸ-ի, Ռոբերտ Լենիկի Ալեքսանյանի, Պավլիկ Սպարտակի Իսրայելյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին :
Նախնական դատական նիստը նշանակվել է 2024 թվականի մարտի 25-ին, ժամը 17:00-ին (դատական նիստերի դահլիճ 2) և անհրաժեշտ է նշված օրը և ժամին` անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով ներկայանալ ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Միկրոշրջան թաղամաս, 13 փողոց, 1/1) վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես հայցվոր:
Ձեզ պարզաբանվում է, որ համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 30-րդ և 31-րդ հոդվածների համաձայն՝ որպես քաղաքացիական դատավարության մասնակից` դատավարության հայցվոր կողմ, պարզաբանվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածով սահմանված գործին մասնակցող անձինքանց իրավունքներն ու պարտականությունները.
Վերը նշված հոդվածի համաձայն.Դուք ունեք հետևյալ իրավունքները. 1) ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ. 2) հայտնելու բացարկ. 3) ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը. 4) հարցեր տալու դատավարության մասնակիցներին. 5) միջնորդություններ անելու, ցուցմունքներ տալու դատարանին. 6) դատական նիստի ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու ձեր փաստարկները և դիրքորոշումը. 7) գործի քննության ընթացքում դիրքորոշում հայտնելու գործին մասնակցող այլ անձինքանց միջնորդությունների և փաստարկների վերաբերյալ. 8) բողոքարկելու դատական ակտերը. 9) կատարելու սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված այլ դատավարական գործողություններ:
Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Միկրոշրջան թաղամաս, 13 փողոց, 1/1
Հեռ..` +374 222 2-69-26
Էլ. փոստ`