Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԿԴ/6764/02/20 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում դատական նիստի վերաբերյալ

25.03.2024

Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդված

ԿԴ/6764/02/20 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում դատական նիստի վերաբերյալ


Հովհաննես Գևորգի Մինասյանին
/ ՌԴ, Լիպեցկի մարզ, Լիպեցկի շրջան, գյուղ Բռուսլանովկա,
Նարոդնայա, 53 տ. /

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Անտոնյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Գոհար Հովհաննեսի Մինասյանի ընդդեմ Ինեկոբանկ ՓԲ ընկերության, Գևորգ Հովհաննեսի Մինասյանի, Վիտալիկ Ալբերտի Մեհրաբյանի, երրորդ անձ՝ Աբովյան համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմին, Երևան քաղաքի նոտարական տարածքի նոտար Գոռ Սամվելի Դիլոյան, Երևան քաղաքի նոտարական տարածքի նոտար Աշխեն Ռոլանդի Հարությունյանի, Կադաստրի կոմիտե, Արմենուհի Վոլոդյայի Սրապյան, Ստեփան Գևորգի Մինասյան, Հովհաննես Գևորգի Մինասյան՝ 08.10.2020 թվականին տրված առոչինչ լիազորագրի և 16.10.2020 թվականի անշարժ գույքի առուվաճառքի և գրավի (հիփոթեքի) թիվ G20/070665 առոչինչ պայմանագրի անվավերության հետևանք՝ 22.10.2020 թվականին կատարված գրավի և սեփականության իրավունքի գրանցումներն անվավեր ճանաչելու և բնակարանը բնեղենով վերադարձնելու պահանջների մասին:
Դուք հրավիրվում եք ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան սույն քաղաքացիական գործով, որպես երրորդ անձ:
Դատական նիստը նշանակվել է 2024թ. ապրիլի 29-ին, ժամը` 15:00-ին:
Ներկայանալու վայրը` ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, հասցեն` ք. Եղվարդ, Չարենցի 29, 1-ին հարկ, թիվ 2 դատական նիստերի դահլիճ/:
Խնդրվում է նշված օրը և ժամին դատական նիստին որպես պատասխանող ապահովել Ձեր մասնակցությունը:
Անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում:

Ծանոթություն.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:

Դատավորի գործավար Լ. Մարտիրոսյան

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, Չարենցի 29

Հեռ..` +374224 2-16-12

Էլ. փոստ`