Թիվ ԵԴ2/27746/02/23 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում՝ դատավարական փաստաթղթերի դեպոնացման և դատական նիստի օրը տեղափոխելու մասին
02.04.2024
ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
0078, ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա (010) 51-18-13, (426) էլ. հասցե՝ ajapnyak2@court.am
Քաղաքացիական գործ
ԵԴ2/27746/02/23
9.1/Ե-
28 դեկտեմբերի 2023թ.
Հայցվոր՝ Մերի Ռուբենի Օսիպովային
/ՀՀ, ք. Երևան, Լեոյի 52 շ., 4 բն./
Ուղարկվում է թիվ ԵԴ2/27746/02/23 քաղաքացիական գործով դատական նիստի օրը տեղափոխելու մասին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 25.12.2023 թվականի որոշումը:
Առդիր` «1» թերթ:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ք. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ2/27746/02/23
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԸ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
25 դեկտեմբերի 2023 թվական քաղաք Երևան
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ա. Սաֆարյանի, քննարկելով թիվ ԵԴ2/27746/02/23 քաղաքացիական գործով նշանակված դատական նիստի օրը տեղափոխելու հարցը.
Պ Ա Ր Զ Ե Ց
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վարույթում գտնվող ըստ հայցի Մերի Ռուբենի Օսիպովայի ընդդեմ Էդուարդ Հրայրի Հովհաննիսյանի՝ ամուսնալուծության պահանջի վերաբերյալ թիվ ԵԴ2/27746/02/23 քաղաքացիական գործով դատական նիստը նշանակված է 09.01.2024 թվականին, ժամը 11:30-ին։
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախագահի 19.12.2023 թվականի թիվ 415-Ա հրամանի համաձայն՝ դատավոր
Ա. Սաֆարյանին 03.01.2024 թվականից մինչև 23.01.2024 թվականը ներառյալ տրամադրվել է ամենամյա հերթական արձակուրդ:
Ելնելով վերոգրյալից՝ Դատարանը գտնում է, որ նշանակված դատական նիստի օրը պետք է տեղափոխել և նշանակել 26.04.2024 թվականին, ժամը 17:30-ին։
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ և 200-րդ հոդվածներով՝ Դատարանը.
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Թիվ ԵԴ2/27746/02/23 քաղաքացիական գործով 09.01.2024 թվականին, ժամը 11:30-ին նշանակված դատական նիստի օրը տեղափոխել և դատական նիստը նշանակել 26.04.2024 թվականին, ժամը 17:30-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում (հասցե՝ ք. Երևան, Հալաբյան փողոց, 41ա շենք, դատական նիստերի դահլիճ թիվ 3)։
2. Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ:
ԴԱՏԱՎՈՐ ԱՐՄԻՆԵ ՍԱՖԱՐՅԱՆ
Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա
Հեռ..` 010-51-18-13
Էլ. փոստ`