Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԳԴ3/0113/02/23 քաղաքացիական գործ

19.04.2024

Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան/նստ.Ճամբարակ/
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ

պատասխանող Մերուժան Հունանի Գասպարյանին, երրորդ անձ Ռոմիկ Հունանի Գասպարյանին, հասցե՝Գեղարքունիքի մարզ, Ախպրաձոր, 1-ին փողոց, տուն 26/,
ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում ԳԴ3/0113/02/23 քաղաքացիական գործն ըստ հայցի՝ «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲ ընկերության ընդդեմ՝ Մերուժան Հունանի Գասպարյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք՝ Հունան Ռաֆիկի Գասպարյանի, Փառանձեմ Վարազդատի Գասպարյանի, Ռոմիկ Հունանի Գասպարյանի, Պարույր Հունանի Գասպարյանի ընդհանուր սեփականությունի հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու,դրա անհնարինության դեպքում՝ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին:
Նշված քաղաքացիական գործով դատարանը՝ 02.04.2024թ. կայացրել է դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն նշանակելու և գործի վարույթը կասեցնելու մասին որոշում: Դուք տեղեկացվում եք, որ նշված որոշումը տեղադրված է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգում:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Դատարանի Ճամբարակի նստավայրում (ՀՀ,Գեղարքունիքի մարզ, ք.Ճամբարակ Նժդեհի 99/1)՝ դրանց ծանոթանալու նպատակով:

Ի գիտություն
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 7-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Լ.ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ

Հասցե` ք.Ճամբարակ Գ.Նժդեհի 99/1

Հեռ..` /0265/22277

Էլ. փոստ`