Թիվ ԵԱՆԴ/0771/02/17 քաղաքացիական գործով դատարանի որոշում և դատական ծանուցագիր
22.04.2024
Քաղաքացիական գործ` ԵԱՆԴ/0771/02/17
Պատասխանող՝ Լիլիթ Հայրապետյանին
/ք. Երևան, Նոր Նորք, Լվովյան փող., 3/1շ., բն. 9/
Պատասխանող՝ Աղասի Հայրապետյանին
/ք. Երևան, Նոր Նորք, Լվովյան փող., 3/1շ., բն. 9/
Ձեզ է ուղարկվում թիվ ԵԱՆԴ/0771/02/17 գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի /դատավոր` Գ. Վարդանյան/ 10.04.2024թ. կայացված որոշումները` «Հայցի առարկայի փոփոխությունը թույլատրելու մասին» և «Ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք ներգրավելու մասին» և դատական ծանուցագիրը:
Առդիր` « 3 » թերթից:
Դատավորի օգնական ՝ Ա. Հարությունյան
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Գ. Վարդանյանի վարույթում է գտնվում թիվ ԵԱՆԴ/0771/02/17 քաղաքացիական գործն՝ ըստ հայցի Արաքսյա Խաչատուրի Գրիգորյանն ընդդեմ Յուրիկ Հայրապետյանի իրավահաջորդ Լիլիթ Հայրապետյանի, Աղասի Հայրապետյանի, երրորդ անձինք՝ Աշոտ Կնյազի Գնդոյանի, ՀՀ կադաստրի կոմիտեի Արաբկիր սպասարկման գրասենյակի և ՀՀ «Ճամբարակ» նոտարական տարածքի նոտար Լալա Վոլոդյայի Մելիքյան՝ նվիրատվության պայմանագիրն անվավեր ճանաչելու, որպես հետևանք փոխառության ու անշարժ գույքի հիփոթեքի պայմանագրերն անվավեր ճանաչելու և սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին:
Սույնով ծանուցվում եք առ այն, որ քաղաքացիական գործով նշանակված դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2024 թվականի հունիսի 06-ին, ժամը` 12:00-ին:
Քաղաքացիական գործով` որպես դատավարության մասնակից, նշված օրը և ժամին, դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան (Աջափնյակ 2 նստավայր, հասցե` ք. Երևան, Հալաբյան 41ա):
Խնդրում ենք նշված օրը և ժամին գործի քննությանն ապահովել Ձեր կամ Ձեր ներկայացուցչի մասնակցությունը (անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով՝ դրա առկայության դեպքում)։
Տեղեկացվում է, որ դատական նիuտի մաuին պատշաճ ծանուցված կողմերի չներկայանալը կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելն արգելք չէ գործի քննության համար և նման դեպքում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։
Դատավորի օգնական ` Ա. Հարությունյան
Հասցե` ք.Երևան, Հալաբյան 41 Ա
Հեռ..` +37410 51-18-13 411
Էլ. փոստ`