Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/16838/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

25.04.2024

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ. (+37410) 24-01-61, www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ civ.yerevan@court.am

«Ջուլիաննա» ՍՊԸ-ի սնանկության գործով
կառավարիչ Սոնա Վահագնի Ավագյանի
ներկայացուցիչ Գուրգեն Թորոսյանին
ք.Երևան, Կիևյան 3/51

ՀՀ պետական եկամուտների կոմիտեին
ՀՀ, ք. Երևան, Մ. Խորենացու 3, 7




ԵԴ/16838/02/22

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

08.04.2024թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը` նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Լուսինե Հովհաննիսյանի, մասնակցությամբ հայցվոր «Ջուլիաննա» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Սոնա Վահագնի Ավագյանի ներկայացուցիչ Գուրգեն Թորոսյանի, դռնբաց դատական նիստում քննելով թիվ ԵԴ/16838/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի «Ջուլիաննա» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Սոնա Վահագնի Ավագյանի ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի` սնանկության վարույթի շրջանակներում որպես պահանջի բավարարում ստացված գումարը սնանկության հատուկ հաշվին փոխանցելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

«Ջուլիաննա» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Սոնա Վահագնի Ավագյանի ներկայացուցիչ Գուրգեն Թորոսյանը 08.04.2022թ. հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ սնանկության վարույթի շրջանակներում որպես պահանջի բավարարում ստացված գումարը սնանկության հատուկ հաշվին փոխանցելուն պարտավորեցնելու պահանջի մասին, որը 14.04.2022թ. հանձնվել է ինձ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 19.04.2022թ. որոշմամբ հայցադիմումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով վերադարձվել է:
«Ջուլիաննա» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Սոնա Վահագնի Ավագյանի ներկայացուցիչ Գուրգեն Թորոսյանը կրկին հայցադիմում է ներկայացրել դատարան, որը 06.06.2022թ. մակագրվել և 07.06.2022թ. հանձնվել է ինձ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 10.06.2022թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Պատասխանող ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից 22.07.2022 թվականին դատարան է ներկայացվել հայցադիմումի պատասխան:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 22.07.2022 թվականի որոշմամբ հրավիրվել է նախնական դատական նիստ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 27.03.2023 թվականի որոշմամբ գործին մասնակցող անձանց միջև բաշխվել է ապացուցման պարտականությունը:
Թիվ ԵԴ/16838/02/22 քաղաքացիական գործով հրավիրվել և անցկացվել են նախնական դատական նիստեր:
Գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածով նախատեսված անհրաժեշտ գործողությունները:
Հաշվի առնելով, որ գործը նախապատրաստված է դատաքննության, Դատարանը գտնում է, որ այն պետք է նշանակել դատաքննության:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով` Դատարանը՝

Ո Ր Ո Շ Ե Ց

Քաղաքացիական գործն ըստ հայցի «Ջուլիաննա» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Սոնա Վահագնի Ավագյանի ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի` սնանկության վարույթի շրջանակներում որպես պահանջի բավարարում ստացված գումարը սնանկության հատուկ հաշվին փոխանցելուն պարտավորեցնելու պահանջի մասին, նշանակել դատաքննության` 2024թ. մայիսի 13-ին, ժամը 10:30-ին:

ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ









Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` 10 24-01-61

Էլ. փոստ`