Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/1901/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

25.04.2024

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ. (+37410) 24-01-61, www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ civ.yerevan@court.am

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության
ներկայացուցիչ Վարդան Հարությունյանին
/ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց 49 շենք, տուն 22/

«Հայելի ակումբ» ժողովրդավարության
աջակցության հասարակական կազմակերպությանը
ՀՀ, ք. Երևան, Բուզանդի 1/3

«Հայելի ակումբ» ժողովրդավարության
աջակցության հասարակական կազմակերպությանը
ՀՀ, ք. Երևան, Ա. Խաչատրյան 11 շենք, բնակարան 55


ԵԴ2/1901/02/23

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

15.04.2024թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը` նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Լուսինե Հովհաննիսյանի, դռնբաց դատական նիստում քննելով թիվ ԵԴ2/1901/02/23 քաղաքացիական գործն ըստ հայցի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընդդեմ «Հայելի ակումբ» ժողովրդավարության աջակցության հասարակական կազմակերպության` զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելուն և փոխհատուցում վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 25․04․2023 թվականին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ընդդեմ «Հայելի ակումբ» ժողովրդավարության աջակցության հասարակական կազմակերպության՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելուն և փոխհատուցում վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին, որը դատավորի աշխատակազմին է հանձնվել 27.04.2023 թվականին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 28.04.2023 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 12.06.2023 թվականի որոշմամբ հրավիրվել է նախնական դատական նիստ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 09.10.2023 թվականի որոշմամբ գործին մասնակցող անձանց միջև բաշխվել է ապացուցման պարտականությունը:
Թիվ ԵԴ2/1901/02/23 քաղաքացիական գործով հրավիրվել և անցկացվել են նախնական դատական նիստեր:
Գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածով նախատեսված անհրաժեշտ գործողությունները:
Հաշվի առնելով, որ գործը նախապատրաստված է դատաքննության, Դատարանը գտնում է, որ այն պետք է նշանակել դատաքննության:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով` Դատարանը՝

Ո Ր Ո Շ Ե Ց

Քաղաքացիական գործն ըստ հայցի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընդդեմ «Հայելի ակումբ» ժողովրդավարության աջակցության հասարակական կազմակերպության` զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելուն և փոխհատուցում վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին, նշանակել դատաքննության` 2024թ. հունիսի 09-ին, ժամը 11:30-ին:

ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` 10 24-01-61

Էլ. փոստ`