Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՀՅՔԴ6/0316/04/08 սնանկության գործով դատական ծանուցագիր

26.04.2024

Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

«Արագածի ավտոտրանսպորտային և ճանապարհների» ՊՓԲԸ-ին
ՀՀ, Արագածոտնի մարզ, գյուղ Սանգյառ

Սնանկության գործի համարը` ՀՅՔԴ6/0316/04/08
Կողմերը և պահանջը` ՀՀԿԱ ՀՊԾ Արագածոտնի ՄՏՀ-ի դիմումը՝ «Արագածի ավտոտրանսպորտային և ճանապարհների» ՊՓԲԸ-ը սնանկ ճանաչելու պահանջի մասին:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը` վերաքննիչ բողոքը ընդունվել է վարույթ (հիմք 17.04.2024 թվականի որոշումը):
Ի գիտություն` Ձեզ է պարզաբանվում, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 369-րդ հոդվածի համաձայն
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի ներկայացնելու վերաքննիչ բողոքի պատասխան`
1) վճռի դեմ ներկայացված բողոքով` վերաքննիչ բողոքի պատճենն ստանալու օրվանից մինչև վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուն հաջորդող 15-րդ օրը.
2. Վերաքննիչ բողոքի պատասխանն ուղարկվում է կամ առձեռն հանձնվում է վերաքննիչ դատարան և գործին մասնակցող անձանց:
3. Վերաքննիչ բողոքի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Վերաքննիչ բողոքի պատասխանը պետք է լինի ընթեռնելի։
4. Վերաքննիչ բողոքի պատասխանում նշվում են`
1) վերաքննիչ դատարանի անվանումը.
2) պատասխանը ներկայացրած անձի և գործին մասնակցող անձանց անունները (անվանումները).
3) դատարանի անվանումը, որի կայացրած դատական ակտի դեմ բերվել է վերաքննիչ բողոքը, գործի համարը և դատական ակտի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը.
4) վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների վերաբերյալ դիրքորոշումը և դրա հիմնավորումները։
5. Ներկայացված պատասխանին կցվում են պատասխանի պատճենները գործին մասնակցող անձանց ուղարկելու կամ առձեռն հանձնելու ապացույցները։
6. Վերաքննիչ բողոքի պատասխանն ստորագրում է պատասխանը ներկայացրած անձը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է գործը վարելու նրա լիազորությունները հավաստող լիազորագիրը, եթե այն առկա չէ դատական գործում:
Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am դատական տեղեկատվական կայքից:

Դատավորի օգնական` Եվ.Սահակյան

Հասցե` ՀՀ քաղաք Երևան Գ.Նժդեհի 23

Հեռ..` 010-49-48-11 /343/

Էլ. փոստ`