Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԱՐԴ/4082/02/22 քաղաքացիական գործով ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

26.04.2024

Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Սկզբնական հայցով պատասխանող և հակընդդեմ հայցով երրորդ անձ՝ Վարդուհի Վիլիկի Մելքոնյանին
(հասցե՝ Արմավիրի մարզ գ.Վանանդ Արտաշ Մարտիրոսյան փ., 14 տ.
հասցե՝ ք.Երևան, Աջափնյակ, Նորաշեն թղմ., 31 շ, 48 բն)

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Աբովյանի վարույթում է գտնվում թիվ ԱՐԴ/4082/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի Վիգեն Վաչագանի Մարդոյանի ընդդեմ Վանիկ Վիլիկի Մարդոյանի, Շուշանիկ Վիլիկի Մարդոյանի, Վարդուհի Վիլիկի Մելքոնյանի, երրորդ անձ ՀՀ ԱՆ <<Արմավիրի մարզ>> նոտարական տարածքի նոտար Նարինե Տոնիկի Մկրտչյան՝ փաստացի տիրապետման եղանակով անշարժ գույքերի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Վանիկ Վիլիկի Մարդոյանի ընդդեմ Վիգեն Վաչագանի Մարդոյանի, երրորդ անձինք՝ Շուշանիկ Վիլիկի Մարդոյան, Վարդուհի Վիլիկի Մելքոնյան, ՀՀ ԱՆ <<Արմավիրի մարզ>> նոտարական տարածքի նոտար Նարինե Տոնիկի Մկրտչյան՝ փաստացի տիրապետման եղանակով ժառանգություններն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին:
Տեղեկացվում է, որ դատական նիստը հետաձգվել է և այն նշանակվել է 2024 թվականի մայիսի 13-ին, ժամը 12:00-ին, ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Էջմիածին քաղաքի նստավայրում /հասցե՝ ք.Էջմիածին, Կամո 15, թիվ 5 դատական նիստերի դահլիճ/:

Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Վ. ՇԱԽՄՈՒՐԱԴՅԱՆ

Հասցե` Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ, Գր. Լուսավորիչ 15

Հեռ..` /0231/ 4-89-70

Էլ. փոստ`