թիվ ԱՐԴ/0101/02/20 քաղաքացիական գործով ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
26.04.2024
Պատասխանող՝ Ելենա Սերգեյի Ատանովային
/հասցե՝ Արմավիրի մարզ գ.Արգավանդ/
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Աբովյանի վարույթում է գտնվում թիվ ԱՐԴ/0101/02/20 քաղաքացիական գործն ըստ հայցի Վիկտր Պավելովիչ Ատանովի ընդդեմ Տատյանա Ատանովայի, Ելենա Սերգեյի Ատանովայի և Նինա Սերգեևնա Ատանովայի` ձեռքբերման վաղեմության ուժով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին:
Տեղեկացվում է, որ դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2024 թվականի մայիսի 13-ին, ժամը 14:00-ին, ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Էջմիածին քաղաքի նստավայրում /հասցե՝ ք.Էջմիածին, Կամո 15, թիվ 5 դատական նիստերի դահլիճ/:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Վ. ՇԱԽՄՈՒՐԱԴՅԱՆ
Հասցե` Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ, Գր. Լուսավորիչ 15
Հեռ..` /0231/ 4-89-70
Էլ. փոստ`