Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Թիվ ՍնԴ/3700/04/22 սնանկության գորոծով պարտապան Հովհաննես Միքայելյան սնանկության գործով կառավարիչ Արթուր Ապիկյանը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա 2024թ․-ի մայիսի 13-ին ժամը 11։00-ին ք․Երևան, Արշակունյաց պողոտա 5 շենք թիվ 311 սենյակ հասցեում․

26.04.2024

Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ՝ Արթուր Ապիկյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46 հոդված

ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՃԱՌՎՈՒՄ Է
Թիվ ՍնԴ/3700/04/22 սնանկության գորոծով ՀՀ Սնանկության դատարանի /դավատոր՝ Բ. ՄԿՐՏՉՅԱՆ/ «25» մարտի 2024թ.-ի Գույքի վաճառքը թույլատրելու մասին որոշմամբ օտարման ենթակա պարտապան Հովհաննես Միքայելյանի սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերը․

Լոտ 1․ ՀՀ․ Մարզ Շիրակ, համայնք Աշոցք գյուղ Մեծ Սեպասար 1-ին փողոց 54 հասցեում գտնվող անշարժ գույք
Շինությունների նպատակային նշանակությունը – բնակելի կառուցապատման
Հողամասի մակերոսը-61860քմ
Հողամասի ճակատային եզրագծի առկայությունը փողոցի հետ-38 մ և 49 մ:
Հողամասի դիրք-Լավ
Հողամասի թեքությունը-Հարթ հողամաս
Հողամասի կոմունիկացիոն համակարգը- Էլեկտրոմատակարարում, ջրամատակարարում,գազամատակարարում, կոյուղի:
Շինության դիրքը հողամասում -Գտնվում է հղամասի կենտրոնական մասում:
Շինության հարկայնությունը-1 հարկ:
Ընդհանուր մակերեսը, ծավալ-135,64 քմ:
Սենյակների ներքին հարդարումը- Պատերը՝ պաստառապատ, հատկակը լամինատ, փայտյա, մի մասի հարդարումը բացակույմ է։
Մեկնարկային գինը՝ 7 100 000 / Յոթ միլիոն հարյուր հազար / ՀՀ դրամ:

Լոտ 2․ «VOLKSWAGEN JETTA 2.0» մակնիշի 34 МА 621 հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցը․
Հաշվառման համարանիշ - 34 МА 621
Արտադրման տարեթիվը-1999թ.
Նույնացման համար-3VWSA29M6YM047286
Նկարագիր – Տեղազննության պահին անսարք, մասամբ ապակոմպլեկտավորված, խոշոր թափքի մասերից առկա են մետաղական իրանը, երեք դռներ , բեռնախցիկի ծածկը, բեռնախցիկում առկա են եղել նստարանների հիմնակմախքը, դիմապակու վռա առկա են ճաքեր, դռներից մեկի ապակին կոտրված, երեք հատ անվածածկոց, դեֆորմացված տեղամասերով։
Մեկնարկային գինը՝ 100 000 / Հարյուր հազար/ ՀՀ դրամ:

Լոտ 3․ «OPEL ZAFIRA CNG 1.6» մակնիշի 36 CG 419 հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոց
Պետհամարանիշ - 36 CG 419
Արտադրման տարեթիվը-2005թ.
Նույնացման համար-W0L0TGF7552172500
Նկարագիր – Տեղազննության պահին անսարք, մասամբ ապակոմպլեկտավորված, խոշոր թափքի մասերից առկա են` ընթացքային մասի հանգույցներ, շարժիչ փոխանցման տուփ, մետաղական իրանը, չորս դռները և բեռնախցիկի դուռը , հետևի երկու անվածածկոցները և թափարգելը, ապակիները, սրահի դետալներ, բացակայում են նստատեղերը։
Բուլդոզերի առկա հանգույցների և դետալների մեկնարկային գինը՝ 380 000 / Երեք հարյուր ութսուն հազար/ ՀՀ դրամ:

 Աճուրդի կազմակերպչի անվանումը՝ թիվ ՍնԴ/3700/04/22 սնանկության գորոծով պարտապան Հովհաննես Միքայելյան Առաքելյանի սնանկության գործով կառավարիչ Արթուր Ապիկյան․
 Աճուրդի անցկացման վայրը՝ ք․Երևան, Արշակունյաց պող․ 5 թիվ 311 սենյակ
 Նախորդ նշանակված աճուրդը չի կայացել, հայտ չլինելու պատճառով․
 Աճուրդի անցկացման օրը և ժամը՝ 2024թ․-ի մայիսի 13-ին ժամը 11։00-ին ․
 Աճուրդի մասնակից կարող են հանդիսանալ ֆիզիկական և իրավաբանական անձինք ինչպես նաև համայնքները, որոնք աճուրդի մասին հրապարակային ծանուցման պահից, մինչև աճուրդի բացմանը նախորդող 5-րդ աշխատանքային օրը՝ մինչև ժամը 16։00-ն, ներկայացրել են աճուրդի մասնակցության հայտ։
 Աճուրդի մասնակցության հայտերի ներկայացնելը և պայմանները
Աճուրդին կարող են մասնակցել այն անձինք ովքեր, վաճառվող լոտի նկատմամբ կարող են ունենալ սեփականության իրավունք, ինչպես նաև աճուրդի անցկացման օրվան նախորդող մինչև 5-րդ օրվա ժամը 16:00-ն ներակայացրել է հայտ ՝ ՀՀ սնանկության դատարան (հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2), աճուրդի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերով:
 Աճուրդի մասնակցության հայտին կից անհրաժեշտ փաստաթղթերն են՝
 ա/ ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի, կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները. անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
 Մասնակցության վճարը հավաստող անդորրագրերը, որը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսը բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը, նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի 5 /հինգ/ տոկոսը:
 Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք, ներառյալ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի գրավոր հանձնարարությամբ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչները: Աճուրդի մասնակից չհամարվող անձինք, բացառությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչների, աճուրդին ներկա գտնվելու համար վճարում են մուտքի վճար, որի չափը սահմանվում է նվազագույն աշխատավարձի տասնապատիկը՝ 10 000 /տաս հազար/ ՀՀ դրամ:
 Աճուրդի մասնակցության վճարը, նախավճարը և ներկա գտնվելու վճարը վճարվում են անկանխիկ եղանակով Հովհաննես Միքայելյանի սնանկության հատուկ հաշվին՝ ՓԲԸ 16043047000730 «ՎՏԲ-Հայաստան բանկ»։
 Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող մինչև 5-րդ օրվա ժամը 16:00 կարող են հայտ կից փաստաթղթերով ներկայացնել ՀՀ սնանկության դատարան, հասցե՝ (ք. Երևան, Օտյան 53/2):
 Մանակիցները վաճառվող լոտերին կարող են ծանոթանալ սույն ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացման նախորդ օրը, ընկած ժամանակահատվածում զանգահարել 099191410 հեռախոսահամարով և/կամ նամակ գրելով Arthur.apikyan@gmail.com էլեկտրոնային փոստին յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10։00-ց մինչև 17։00-ն։
 Աճուրդի կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում լոտի/լոտերի/ որակի ֆիզիակակն վիճակի համար։ Աճուրդում գործում է հետևյալ սկզբունքը՝ աճուրդի մասնակիցը տեսել համաձայնել է և չի առաջնորդվել միայն հայտարարության մեջ նշված նկարագրությամբ։
 Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։
 Աճուրդի հաղթողը պարտավոր է տասնօրյա ժամկետում մուծել լոտի վաճառքի գինը` նվազեցնելով նախավճարի չափը: Սահմանված ժամկետում վճարումը կատարելուց հետո՝ տասնօրյա ժամկետում աճուրդի հաղթողը դիմում է կառավարչին`լոտի առուվաճառքի պայմանագիրը կնքելու նպատակով։
 Եթե աճուրդին մասնակցելու իրավունք ստացած անձը աճուրդին մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա աճուրդի ավարտից հետո նրա նախավճարը 10 օրյա ընթացքում վերադարձվում է, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
 Աճուրդում հաղթող ճանաչվելու, սակայն վաճառքի գինը սահմանված ժամկետում չմուծելու դեպքում նախապես վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:
 Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
 Լրացուցիչ տեղեկություններ ստանալու և աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար զանգահարել 099191410 հեռախոսահամարով և/կամ նամակ գրելով Arthur.apikyan@gmail.com էլեկտրոնային փոստին յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10։00-ց մինչև 17։00-ն։
 Ուշադրություն․ Աճուրդի ընթացքը կարող է տեսաձայնագրվել։

Աճուրդի կազմակերպիչ՝
Հովհաննես Միքայելյանի սնանկության գործով կառավրիչ Ա․ ԱՊԻԿՅԱ

Հասցե` Արագած

Հեռ..` +374 99191410

Էլ. փոստ`