Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/5364/02/22 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

29.04.2024

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
Քաղացիական դատավարության օրենսգիրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
0078, ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա (010) 51-18-13, (426, 427) էլ. հասցե՝ ajapnyak2@court.am

Քաղաքացիական գործ
ԵԴ/5364/02/22
9.1/Ե-
23 ապրիլի 2024թ.


Պատասխանող՝ Հասմիկ Հրանտի Հարությունյանին
/ՀՀ, ք. Երևան, Քանաքեռ 2 փողոց, 2 նրբանցք, 20 տուն/

/ՀՀ, ք. Երևան, Դ.Դեմիրճյան 17ա, բն.20/


Ուղարկվում է թիվ ԵԴ/5364/02/22 քաղաքացիական գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի՝ նախնական դատական նիստն ավարտելու և գործը դատաքննության նշանակելու մասին որոշումը։
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և Ձեր լիազորությունները հավաստող փաստաթղթով:

Առդիր` «1» թերթ:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ք. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/5364/02/22




Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏՆ ԱՎԱՐՏԵԼՈՒ ԵՎ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը (այսուհետ նաև՝ Դատարան)՝

նախագահությամբ դատավոր` Արմինե Սաֆարյանի
քարտուղարությամբ` Ստելլա Մայիլյանի
մասնակցությամբ՝
հայցվորի ներկայացուցիչ՝ Դերենիկ Հարությունյանի


23 ապրիլի 2024 թվական ք.Երևան
Դատարանում, դռնբաց դատական նիստում, քննելով ըստ հայցի Դերենիկ Հովհաննեսի Հարությունյանի, Նինա Կոստանտինի Առուշանովայի (այսուհետ նաև՝ Հայցվորներ) ընդդեմ Հասմիկ Հրանտի Հարությունյանի (այսուհետ նաև՝ Պատասխանող)՝ վնասի հատուցման պահանջի վերաբերյալ թիվ ԵԴ/5364/02/22 քաղաքացիական գործը.
Պ Ա Ր Զ Ե Ց

Դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Դերենիկ Հովհաննեսի Հարությունյանի, Նինա Կոստանտինի Առուշանովայի ընդդեմ Հասմիկ Հրանտի Հարությունյանի՝ վնասի հատուցման պահանջի վերաբերյալ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի 1-3-րդ մասերի համաձայն՝
1. Դատարանը, համարելով գործը դատաքննության նախապատրաստված, նախնական դատական նիստում որոշում է կայացնում նախնական դատական նիստն ավարտելու և գործը դատաքննության նշանակելու մասին, որում նշվում են դատական նիստի ժամանակն ու վայրը:
2. Դատարանն իրավունք ունի գործին մասնակցող անձանց համաձայնությամբ նախնական դատական նիստից անմիջապես անցնելու դատաքննության, եթե գործին մասնակցող բոլոր անձինք կամ նրանց ներկայացուցիչները ներկա են նախնական դատական նիստին, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված հեռակա դատաքննություն կիրառելու դեպքերի:
3. Նախնական դատական նիստն ավարտելու և դատաքննություն նշանակելու մասին որոշումը դատարանը երեք օրվա ընթացքում ուղարկում է նախնական դատական նիստին չներկայացած գործին մասնակցող անձանց:
Տվյալ դեպքում, Դատարանը նկատի ունենալով, որ սույն քաղաքացիական գործով նշանակված դատական նիստերի ընթացքում իրականացվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ և 169-րդ հոդվածներով նախատեսված դատավարական գործողությունները, և համարելով գործը դատաքննության նախապատրաստված, գտնում է, որ նախնական դատական նիստը պետք է ավարտել և գործը նշանակել դատաքննության:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ, 188-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով՝ Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Ըստ հայցի Դերենիկ Հովհաննեսի Հարությունյանի, Նինա Կոստանտինի Առուշանովայի ընդդեմ Հասմիկ Հրանտի Հարությունյանի՝ վնասի հատուցման պահանջի վերաբերյալ թիվ ԵԴ/5364/02/22 քաղաքացիական գործով նախնական դատական նիստն ավարտել և գործը նշանակել դատաքննության՝ 2024 թվականի սեպտեմբերի 10-ին, ժամը 14:30-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում (հասցե՝ ք. Երևան, Հալաբյան փողոց, 41ա շենք, դատական նիստերի դահլիճ թիվ 3):
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ` ԱՐՄԻՆԵ ՍԱՖԱՐՅԱՆ



Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` +374(010) 51-18-13

Էլ. փոստ`