Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԴ/39139/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

29.04.2024

Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

0018, ք. Երևան, Մ.Խորենացու 162Ա շենք, (00374 10) 57-69-55, erebuni-dataran@mail.ru, www.court.am
Գործ հա. ԵԴ/39139/02/22
ԴԴԱ-8/Ե-

15.03.2024թ.

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ


Հայցվոր՝ <<Ռոստովտրանսավտոսերվիս>> ՍՊԸ-ին
ներկայացուցիչ Էմանուել Անանյանին
ՀՀ, ք. Երևան, Չարենցի 1 շ., 101 գրասենյակ

Պատասխանողներ՝
1.<<Կապավոր>> ՍՊԸ-ին
ՀՀ, ք. Երևան, Շիրակի 47/12 շենք

2. Նարեկ Ավագյանի
ներկայացուցիչ Դավիթ Նիկողոսյանին
ՀՀ, ք.Երևան, Տ. Պետրոսյան փ., 30 շ., 63 բն.


Ծանուցվում եք այն մասին, որ թիվ ԵԴ/39139/02/22 քաղաքացիական գործով՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը 15.03.2024թ. կայացրել է որոշում՝ ապացուցման պարտականությունը բաշխելու մասին:
Տեղեկացնում ենք այն մասին, որ թիվ ԵԴ/39139/02/22 քաղաքացիական գործով նախնական դատական նիստը կկայանա 2024 թվականի հունիսի 28-ին, ժամը՝ 14:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Էրեբունի նստավայրում (հասցե՝ ք. Երևան, Մ. Խորենացի 162 ա շենք, դատական նիստերի թիվ 6 դահլիճ):
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով (լիազորագրով):
Միաժամանակ պարզաբանում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, դատական նիստին դատավարության մասնակիցներից որևէ մեկի չներկայանալու դեպքում դատարանը, լսելով գործին մասնակցող անձանց կարծիքը, որոշում է կայացնում գործի քննությունը նրա բացակայությամբ շարունակելու կամ դատական նիստը հետաձգելու մասին:
Նույն օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն, առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:




Դատական նիստերի քարտուղար՝ Ն. Մահորյան

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Մ. Խորենացու 162ա շենք

Հեռ..` (00374 10) 57-69-55

Էլ. փոստ`