Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հայկ Վարդանյանին՝ Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն և ծանուցագիր՝ վարչական իրավախախտման գործի քննության մասին

29.04.2024

Հայտատու` Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդված

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«26» ապրիլի 2024թ.


Ես` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ՝ նաև Տեսչական մարմին) աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի գլխավոր տեսուչ Նարինե Ադամյանս, Տեսչական մարմնում 2024 թվականի մարտի 18-ին հարուցված թիվ Վ/Դ-143 վարչական վարույթի շրջանակներում «Օմնի Լոջիսթիքս» ՓԲԸ-ում (այսուհետ նաև՝ Ընկերություն) հայտնաբերեցի, որ խախտվել են.
1. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, այն է՝
1) Ընկերության կողմից հաշվարկվել, սակայն Սարգիս Ղարիբյանին չի վճարվել 2024 թվականի դեկտեմբեր ամսա աշխատավարձից 8051 ՀՀ դրամ, հունվար ամսվա աշխատավարձից 90 104 ՀՀ դրամ և փետրվար ամսվա118 667 ՀՀ դրամ աշխատավարձը, ընդհանուր գումարով՝ 216 822 (երկու հարյուր տասնվեց հազար ութ հարյուր քսաներկու) ՀՀ դրամ՝ առանց հարկերի և այլ պարտադիր վճարումների։
2) Ընկերության կողմից Սարգիս Ղարիբյանի 2024 թվականի հունվար ամսվա աշխատավարձի մի մասը՝ 100 000 ՀՀ դրամը՝ առանց հարկերի և այլ պարտադիր վճարումների, վճարվել է 2024 թվականի ապրիլի 08-ին։
2. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի պահանջը, այն է՝ Սարգիս Ղարիբյանի հունվար ամսվա 100 000 ՀՀ դրամ աշխատավարձը սահմանված ժամկետում չվճարելու համար չի հաշվարկվել և չի վճարվել աշխատավարձի վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար տուժանք, ընդհանուր գումարով 7800 ՀՀ դրամ։
Վարչական իրավախախտման արձանագրության 1-ին կետով արձանագրված իրավախախտումների համար պատասխանատվություն է նախատեսված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1698-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ 2-րդ կետով արձանագրված իրավախախտման համար պատասխանատվություն է նախատեսված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին մասով։
Կատարված խախտման համար պատասխանատու է`
1. Ազգանունը, անունը, հայրանունը – Վարդանյան Հայկ Գևորգի
2. Աշխատանքի վայրը, կազմակերպության գտնվելու վայրը – «Օմնի Լոջիսթիքս» ՍՊԸ, քաղաք Երևան, Գուսան Շերամի փ. 110/16,
3. Զբաղեցրած պաշտոնը – տնօրեն,
4. Բնակության վայրը – քաղաք Երևան, Ֆրիկի փողոց, 10շ., բն 33
5. Խախտման համար պատասխանատու անձի անձնագրային տվյալները –նույնականացման քարտ՝ 014388607, տրված 2023-01-31, 011 -ի կողմից
6. Իրավախախտողի բացատրությունը____________________________________________________
___________________________________________________________________________________________
___________________________________________________________________________________________
___________________________________________________________________________________________
___________________________________________________________________________________________
(իրավախախտում կատարած անձի ստորագրությունը)

Աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի գլխավոր տեսուչ Նարինե Ադամյան
/Արձանագրություն կազմողի պաշտոն, անուն, ազգանուն/ ______________
ստորագրություն


______________________________________________________
(վկաների և տուժողների առկայության դեպքում՝ պաշտոնը, անուն, ազգանունը, _________________
ստորագրություն

Արձանագրությունը ստացա ___________________________________________________________________________________________
(իրավախախտող անձի ստորագրությունը, ստացման ամսաթիվը)
___________________________________________________________________________________
Արձանագրությունը ստանալուց և ստորագրելուց հրաժարվելու մասին նշում ______________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

Նշում արձանագրությունը պատվիրված նամակով ուղարկելու և ստանալու ծանուցման մասին,
____________________________________________________________________________________________________
(ուղարկելու ամսաթիվը, անդորրագրի փոստային ծանուցագրի համարը)


Ծանոթություն
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 267 հոդվածի համաձայն՝ վարչական պատասխանատվության ենթարկվող անձը իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին, բացատրություններ տալու, ապացույցներ ներկայացնելու, միջնորդություններ հարուցելու, գործի քննության ընթացքում օգտվելու փաստաբանի իրավաբանական օգնությունից, ելույթ ունենալու մայրենի լեզվով և օգտվելու թարգմանի ծառայություններից, եթե չի տիրապետում այն լեզվին, որով տարվում է վարույթը, գանգատարկելու գործով որոշումը: Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննվում է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ: Գործը կարող է այդ անձի բացակայությամբ քննվել միայն այն դեպքերում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին:

«ՕՄՆԻ ԼՈՋԻՍԹԻՔՍ» ՍՊԸ-Ի ՏՆՕՐԵՆ
ՊԱՐՈՆ ՀԱՅԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ
ՀԱՍՑԵ՝ Ք. ԵՐԵՎԱՆ, ՖՐԻԿԻ Փ. 10Շ., ԲՆ. 33

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
2024 թվականի մայիսի 08-ին ժամը 10:00–ին Դուք կամ Ձեր կողմից լիազորված անձը (լիազորագրով, անձը հաստատող փաստաթղթով) հրավիրվում եք մասնակցելու ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում 2024 թվականի մարտի 18-ին հարուցված թիվ Վ/Դ 143 վարչական վարույթի արդյունքում արձանագրված վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթի գործի քննությանը, որը տեղի կունենա ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում (ՀՀ, ք․ Երևան, Շենգավիթ, Արարատյան 26)։
Համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին մասի՝ գործը կարող է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի բացակայությամբ քննվել այն դեպքում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին


ՎԱՀԱԳՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ



Կատարող՝ Նարինե Ադամյան
Աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժին
Հեռ. 010 65 05 53 (1073)





Հասցե` Ք. Երևան, Արարատյան 26

Հեռ..` (+374 10) 650 625

Վեբ կայք` hlib.am

Էլ. փոստ`