Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի ԹԻՎ 402-Ա ՈՐՈՇՈՒՄԸ՝ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ

30.04.2024

Հայտատու` Խոյի համայնքապետարան
Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մաս, 59-րդ հոդված

ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի ղեկավարը քննության առնելով թիվ 79/24 վարչական գործը՝գույքահարկի ժամանակին չվճարված գումարները գանձելու մասին, պարզեց, որ քաղաքացի Արեգ Սոսի Աբրահամյանի /հասցե՝ ՀՀ Արմավիրի մարզ Խոյ համայնք գյուղ Արագած 1 փողոց 75 տուն / հանդիսանալով գույքահարկ վճարող սուբյեկտ, «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով չի կատարել գույքահարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ ՀՀ Արմավիրի մարզի Խոյի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի տեղեկանքների և ծանուցման հիման վրա, 2024 թվականի ապրիլի 26-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով հարուցվել է վարչական վարույթ: Արեգ Սոսի Աբրահամյանին ծանուցում ուղարկվել է /հիմք 26 ապրիլի 2024 թվական․ թիվ 79 ծանուցումը/ վարչական վարույթի հարուցման մասին: Վերջինիս առաջարկվել է ծանուցումը ստանալուց հետո 3-օրյա ժամկետում ներկայացնել դիմում (պնդում) վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ և կատարել համայնքի հանդեպ առաջացած հարկային պարտավորությունները: Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Արեգ Սոսի Աբրահամյանին ծանուցումը և իրազեկումը ուղարկվելուց հետո, պնդում չի ներկայացվել լսում անցկացնելու անհրաժեշտության մասին, վարչական վարույթի լսում չի անցկացվել: Վարչարարության կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը. Համաձայն ՀՀ Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն ծառայություն» Արմավիրի հաշվառման-քննական բաժանմունքի փոխադրամիջոցների հաշվառման տվյալների անփոփ ցուցակից քաղվածքի` Արեգ Սոսի Աբրահամյանը հանդիսանում է` /MERCEDES-BENZ E430 մակնիշի 35GL921/ պետհամարանիշի փոխադրամիջոցի սեփականատերը, տրանսպորտային միջոցի համար գոյացել է գույքահարկի պարտավորություն, որը կազմում 666862 /վեց հարյուր վաթսունվեց հազար ութ հարյուր վաթսուներկու/ ՀՀ դրամ, որից ՝ ապառք՝ 492250/չորս հարյուր իննսուներկու հազար երկու հարյուր հիսուն / ՀՀ դրամ, տույժ՝ 174612/ հարյուր յոթանասունչորս հազար վեց հարյուր տասներկու / ՀՀ դրամ 2021-2023 թվականը ներառյալ՝ 477232/ չորս հարյուր յոթանասունյոթ հազար երկու հարյուր երեսուներկու/ ՀՀ դրամ, որից ապառք՝ 402750/ չորս հարյուր երկու հազար յոթ հարյուր հիսուն / ՀՀ դրամ, տույժ՝ 74482/ յոթանասունչորս հազար չորս հարյուր ութանասուներկու/ ՀՀ դրամ։ Ընդամենը՝ 1144094/ մեկ միլիոն հարյուր քառասունչորս հազար իննսունչորս/ ՀՀ դրամ։ Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը. ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ: Համաձայն <<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի` գույքահարկը սեփականության իրավունքով նույն օրենքի 3-րդ հոդվածում նշված անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի համար վերը նշված օրենքով սահմանված կարգով և չափով համապատասխան բյուջեներ վճարվող ուղղակի հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից: Նույն օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` գույքահարկ վճարողներ են համարվում նաև Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում ստեղծված կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք, որոնց Հայաստանի Հանրապետության տարածքում պատկանում է օրենքի 4-րդ հոդվածով սահմանված հարկվող օբյեկտ համարվող գույք։ <<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` սույն oրենքի իմաuտով գույքահարկով հարկվող oբյեկտ են համարվում շենքերը, շինությունները, փոխադրամիջոցները։ Համաձայն <<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի՝ ֆիզիկական անձինք գույքահարկի գումարը նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում, տվյալ դեպքում Խոյ համայնքի բյուջե, մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ։ Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և համամասնությամբ գույքահարկի գումարը վճարվում է` 1) համայնքի վարչական տարածքում գտնվող շինությունների համար` հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե, իսկ համայնքների վարչական տարածքներից դուրս գտնվող շինությունների համար` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե: 2) հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցի համար` գույքահարկ վճարող կազմակերպության գտնվելու (հաշվառման) վայրի համայնքի բյուջե: Փոխադրամիջոցի սեփականատեր համարվող ֆիզիկական անձը գույքահարկը վճարում է իր հաշվառման (գրանցման) վայրի համայնքի բյուջե: Նշված հաշվառման (գրանցման) բացակայության դեպքում գույքահարկի գումարը վճարում է իր հիմնական բնակության վայրի համայնքի բյուջե: Եթե ֆիզիկական անձի հիմնական բնակության վայրը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս է, ապա գույքահարկի գումարը վճարվում է փոխադրամիջոցի հիմնական գտնվելու վայրի համայնքի բյուջե: <<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն նույն օրենքը խախտելու համար գույքահարկ վճարողները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։ Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը: Տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ oրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետով, ՀՀ Հարկային օրենսգրքի 3-րդ, 4-րդ, 397-րդ, 400-րդ, 401-րդ հոդվածներով և 447-րդ հոդվածի 1.1-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով, «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 2-4-րդ, 13-րդ և 17-րդ հոդվածներով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով, 34-րդ, 53-րդ, 58-60-րդ և 89-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝ 1. Քաղաքացի Արեգ Սոսի Աբրահամյանից հօգուտ Խոյ համայնքի բյուջեի գանձել` /MERCEDES-BENZ E430 մակնիշի 35GL921/ պետհամարանիշի փոխադրամիջոցի համար 666862 /վեց հարյուր վաթսունվեց հազար ութ հարյուր վաթսուներկու/ ՀՀ դրամ, որից ՝ ապառք՝ 492250/չորս հարյուր իննսուներկու հազար երկու հարյուր հիսուն / ՀՀ դրամ, տույժ՝ 174612/ հարյուր յոթանասունչորս հազար վեց հարյուր տասներկու / ՀՀ դրամ 2021-2023 թվականը ներառյալ՝ 477232/ չորս հարյուր յոթանասունյոթ հազար երկու հարյուր երեսուներկու/ ՀՀ դրամ, որից ապառք՝ 402750/ չորս հարյուր երկու հազար յոթ հարյուր հիսուն / ՀՀ դրամ, տույժ՝ 74482/ յոթանասունչորս հազար չորս հարյուր ութանասուներկու/ ՀՀ դրամ։ Ընդամենը՝ 1144094/ մեկ միլիոն հարյուր քառասունչորս հազար իննսունչորս/ ՀՀ դրամ։ 2. Մինչև 2020 թվականը և 2021-2023թթ ներառյալ հողի հարկի հաշվարկված ապառքը և տույժերը վճարել Խոյ համայնքի Արագած գյուղի 900325163021 հաշվեհամարին Ստացող՝ ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արագած գյուղ: 3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով` ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի ղեկավարին, դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարանին` երկամսյա ժամկետում։ 4. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով, այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am-ի կամ համայնքապետարանի տեղեկագրում հրապարակելու միջոցով:

Հասցե` Արմավիրի մարզ Խոյ համայնք Մաշտոց 30

Հեռ..` 060888999 /89/

Էլ. փոստ`