Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԿԴ/0027/02/24 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով դատական ծանուցում Կարինե Գառնիկի Ավագյանին

30.04.2024

Հայտատու` ՀՀ Հակակոռուպցիոն դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մաս

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
նախնական դատական նիստի

Պատասխանող Կարինե Գառնիկի Ավագյանին (hասցե՝ ՀՀ, Արագածոտնի մարզ, Թալին, Դիան 1 փ․, տուն 24)

ՀՀ հակակոռուպցիոն դատարանի (դատավոր՝ Ռ.Ավագյան) վարույթում է գտնվում թիվ ՀԿԴ/0027/02/24 հակակոռուպցիոն քաղաքացիական գործն ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ Նաիրի Արտաշեսի Սահակյանի և Կարինե Գառնիկի Ավագյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին:
Դուք՝ որպես պատասխանող, տեղեկացվում եք, որ սույն գործով նախնական դատական նիստը նշանակվել է 2024 թվականի հունիսի 11-ին, ժամը 14:30-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարանում (հասցեն՝ ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 7-րդ դահլիճ)։
Ի գիտություն.
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, 147-րդ հոդված, 3-րդ մաս):


Դատավորի օգնական ` Լ.Աթաբեկյան

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` (010)293126

Էլ. փոստ`