Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԵԱՔԴ/2479/02/17

30.04.2024

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

գործ թիվ ԵԱՔԴ/2479/02/17



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾԸ
ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

<<25>> մարտի 2024թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) դատավոր Արթուր Ստեփանյանս, ուսումնասիրելով թիվ ԵԱՔԴ/2479/02/17 քաղաքացիական գործը,

Պ Ա Ր Զ Ե Ց Ի

Դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Հովհաննես Հարությունյանի ընդդեմ Շահեն Ասատրյանի, Ալվարդ Վարդումյանի, Լուիզա Ջանիկյանի, Հերիքնազ Ղուշչյանի իրավահաջորդներ Վարդան Գրիգորյանի, Վանուշ Գրիգորյանի, Սամվել Գրիգորյանի, Կատյա Գրիգորյանի՝ ք. Երևան, Արաբկիր 51 փողոց թիվ 16 հասցեում գտնվող տան և հողամասի՝ Հովհաննես Հարությունյանին պատկանող բաժնեմասն առանձնացնելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Շահեն Ասատրյանի ընդդեմ Հովհաննես Հարությունյանի, Լուիզա Ջանիկյանի` նվիրատվության պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին:
Դատարանի 28.09.2023 թվականի որոշմամբ թիվ ԵԱՔԴ/2479/02/17 քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է մինչև հայցվոր, հակընդդեմ հայցով պատասխանող Հովհաննես Հարությունյանի մահից հետո իրավահաջորդության հարցի լուծումը:
Անժելա Բագրատի Ալավերդյանի ներկայացուցիչը Դատարան է ներկայացրել միջնորդություն գործի վարույթը վերսկսելու վերաբերյալ:
Միջնորդությանը կից ի թիվս այլի ներկայացվել է նաև Անժելա Բագրատի Ալավերդյանի Երևան նոտարական տարածքի նոտարի կողմից հաստատված և գրանցամատյանում թիվ 1133 համարի տակ գրանցված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, համաձայն որի քաղաքացի Հովհաննես Գրիգորի Հարությունյանի ժառանգական գույքի նկատմամբ ժառանգ է համարվում կինը՝ Անժելա Բագրատի Ալավերդյանը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 439-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող գործերը առաջին ատյանի դատարանում քննվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի նորմերով:
ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի վարույթը վերսկսվում է դրա կասեցումն առաջացրած հանգամանքների վերանալուց հետո:
Նկատի ունենալով, որ գործի վարույթի կասեցումն առաջացրած հանգամանքները վերացել են, գտնում եմ, որ թիվ ԵԱՔԴ/2479/02/17 քաղաքացիական գործի վարույթը պետք է վերսկսել և գործի արդյունավետ քննությունն ապահովելու նպատակով այն նախապատրաստել դատաքննության:
Վերոգրյալների հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 107-րդ, 108-րդ, 144-րդ և 1495-րդ հոդվածներով՝
Ո Ր Ո Շ Ե Ց Ի

1. ըստ հայցի Հովհաննես Հարությունյանի ընդդեմ Շահեն Ասատրյանի, Ալվարդ Վարդումյանի, Լուիզա Ջանիկյանի, Հերիքնազ Ղուշչյանի իրավահաջորդներ Վարդան Գրիգորյանի, Վանուշ Գրիգորյանի, Սամվել Գրիգորյանի, Կատյա Գրիգորյանի՝ ք. Երևան, Արաբկիր 51 փողոց թիվ 16 հասցեում գտնվող տան և հողամասի՝ Հովհաննես Հարությունյանին պատկանող բաժնեմասն առանձնացնելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Շահեն Ասատրյանի ընդդեմ Հովհաննես Հարությունյանի, Լուիզա Ջանիկյանի` նվիրատվության պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին թիվ ԵԱՔԴ/2479/02/17 քաղաքացիական գործի վարույթը վերսկսել և հրավիրել նախնական դատական նիստ՝ 07.08.2024 թվականին, ժամը 16:30-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում (Արաբկիր նստավայր, թիվ 4 դահլիճ, ք. Երևան, Հր. Ներսիսյան 10):
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ՝ Ա. ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` 010-20-97-01

Էլ. փոստ`