Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԿԴ/0205/02/23 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

30.04.2024

Հայտատու` ՀՀ հակակոռուպցիոն դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Պատասխանող Վարդան Արտաշեսի Փարսադանյանին
Հասցե՝ ՀՀ, Կոտայքի մարզ, գ. Առինջ, Դուրյան թաղամաս 1 փ., տուն 44


ՀՀ հակակոռուպցիոն դատարանի (դատավոր՝ Լ. Դրմեյան) վարույթում է գտնվում թիվ ՀԿԴ/0205/02/23 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով՝ ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ Արտաշես Միկիչի Փարսադանյանի, Թամարա Ռոբերտի Փարսադանյանի, Դավիթ Արտաշեսի Փարսադանյանի, Վարդան Արտաշեսի Փարսադանյանի, Մարինա Մարզբեգի Խաչատուրյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին:
Տեղեկացնում ենք, որ սույն գործով որպես պատասխանող կողմ հրավիրվում եք ՀՀ հակակոռուպցիոն դատարան (հասցեն՝ ք. Երևան, Արաբկիր վարչական շրջան, Թբիլիսյան խճուղի 3/9, 8-րդ դահլիճ) 2024 թվականի մայիսի 22-ին, ժամը 15:00-ին նշանակված նախնական դատական նիստին։

Ի գիտություն.
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, 147-րդ հոդված, 3-րդ մաս):

Խնդրում ենք դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով։


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ս. ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` 010293133

Էլ. փոստ`