Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹիվԵԴ/11607/02/18քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

02.05.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

ԵԴ/11607/02/18

Պատասխանող՝ Ա/Ձ Արարատ Մուրադյան
Հասցե՝ ՀՀ ք. Երևան, Չարենցի թաղամաս, 11 շենք, 30 բնակարան


Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏՆ ԱՎԱՐՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾԸ
ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ՝ նաև Դատարան)

նախագահությամբ դատավոր՝ Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆԻ
2024 թվականի մարտի 20-ին
դռնբաց դատական նիստում քննության առնելով «Աշտարակ-կաթ» փակ բաժնետիրական ընկերության սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանի ընդդեմ Ա/Ձ Արարատ Մուրադյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին քաղաքացիական գործը
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Հայցվորի ներկայացուցիչը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Պատասխանողի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Դատարանի (դատավոր՝ Ռ. Ներսիսյանի) կողմից 20.06.2018 թվականին կայացվել է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում:
Դատարանի (դատավոր՝ Ռ. Ներսիսյանի) կողմից 20.06.2018 թվականին կայացվել է հայցի ապահովում կիրառելու մասին միջնորդությունը մասնակի բավարարելու մասին որոշում և կատարողական թերթն էլեկտրոնային եղանակով ուղարկվել է հարկադիր կատարման ծառայություն:
Դատարանի (դատավոր՝ Ռ. Ներսիսյանի) կողմից 25.02.2019 թվականին կայացվել է քաղաքացիական գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին որոշում:
Դատարանի (դատավոր՝ Ռ. Ներսիսյանի) կողմից 23.04.2019 թվականին կայացվել է գործի դատաքննությունը վերսկսելու, ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու և գործի վարույթը կասեցնելու մասին որոշում:
Հայցվորի ներկայացուցչի կողմից 28.08.2020 թվականին Դատարան է ներկայացվել միջնորդություն՝ գործի վարույթը վերսկսելու վերաբերյալ:
Դատարանի (դատավոր՝ Ռ. Ներսիսյանի) կողմից 31.08.2020 թվականին կայացվել է գործի վարույթը վերսկսելու և նախնական դատական նիստ հրավիրելու մասին որոշում:
Դատարանի (դատավոր՝ Ռ. Ներսիսյանի) կողմից 20.05.2021 թվականին կայացվել է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Հայցվորի ներկայացուցչի կողմից 25.06.2021 թվականին Դատարան է ներկայացվել դիրքորոշում ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշման վերաբերյալ:
Դատարանի (դատավոր՝ Ռ. Ներսիսյանի) կողմից 16.02.2022 թվականին կայացվել է գործը դատաքննության նշանակելու մասին որոշում:
Դատարանի (դատավոր՝ Ռ. Ներսիսյանի) կողմից 28.09.2022 թվականին կայացված վճռով հայցը մերժվել է:
Հայցվորի ներկայացուցչի կողմից 14.11.2022 թվականին վերաքննիչ բողոք է ներկայացվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան։
Վերաքննիչ դատարանի 19․12․2022 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքն ընդունվել է Վերաքննիչ դատարանի վարույթ, իսկ 07․04․2023 թվականի որոշմամբ որոշվել է վերաքննիչ բողոքի քննությունն իրականացնել գրավոր ընթացակարգով:
Վերաքննիչ դատարանի 2023 թվականի ապրիլի 12-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարվել է, թիվ ԵԴ/11607/02/18 քաղաքացիական գործով 28.09.2022 թվականի վճիռը բեկանվել և գործն ուղարկվել է նույն դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության:
Քաղաքացիական գործը դատավոր Ա. Մուշեղյանին է մակագրվել 13.10.2023 թվականին, իսկ հիմնական գործը հանձնվել է 16.10.2023 թվականին:
Դատարանի դատավոր` Ա. Մուշեղյանիս կողմից 19.10.2023 թվականին կայացվել է քաղաքացիական գործը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշում:
Դատարանի կողմից 2023 թվականի նոյեմբերի 29-ին, ժամը՝ 12:30-ին նշանակված դատական նիստի տեղի և ժամանակի մասին ծանուցված կողմերը դատական նիստին չեն ներկայացել, ինչպիսի պայմաններում Դատարանը ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասով՝ որոշել է դատական նիստն անցկացնել ծանուցված կողմերի բացակայությամբ: Դատական նիստի ընթացքում դատարանի կողմից իրականացվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով սահմանված գործողությունները, հաշվի առնելով նույն դատավարության օրենսգրքի Գլուխ 57 կանոնները: Դատարանի կողմից դատական նիստը հետաձգվել է և հաջորդ դատական նիստը նշանակվել է 2023 թվականի դեկտեմբերի 11-ին, ժամը՝ 16:30-ին:
Դատարանի կողմից 2023 թվականի դեկտեմբերի 11-ին, ժամը՝ 16:30-ին նշանակված դատական նիստի տեղի և ժամանակի մասին ծանուցված կողմերը դատական նիստին չեն ներկայացել, ինչպիսի պայմաններում Դատարանը ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասով՝ որոշել է դատական նիստն անցկացնել ծանուցված կողմերի բացակայությամբ: Միաժամանակ, Դատարանը նկատի ունենալով, որ կողմերը դատական նիստին չեն ներկայացել և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 6-րդ մասով, որոշում է կայացրել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը կայացնել առանձին դատական ակտի ձևով՝ այն ուղարկելով գործին մասնակցող անձանց: Հաջորդ դատական նիստը նշանակվել է 2024 թվականի մարտի 20-ին՝ ժամը 12:00-ին:
Դատարանի կողմից 11.12.2023 թվականին կայացվել է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Ընկերության ներկայացուցչի կողմից 17.11.2023 թվականին Դատարան է ներկայացվել գրավոր դիրքորոշում ապացուցման պարտկանությունը բաշխելու մասին որոշման վերաբերյալ՝ կից փաստաթղթերով:
Դատարանի կողմից 2024 թվականի մարտի 20-ին՝ ժամը 12:00-ին նշանակված դատական նիստի տեղի և ժամանակի մասին ծանուցված գործին մասնակցող անձինք դատական նիստին չեն ներկայացել, ինչպիսի պայմաններում Դատարանի կողմից կայացվել է որոշում դատական նիստը վերջիններիս բացակայությամբ անցկացնելու վերաբերյալ: Դատական նիստի ընթացքում Դատարանի կողմից քաղաքացիական գործը դատաքննության նախապատրաստելուն ուղղված գործողություններ և գործը համարելով դատաքննության նախապատրաստված՝ որոշում է կայացվել այն դատաքննության նշանակելու մասին:
2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, համարելով գործը դատաքննության նախապատրաստված, նախնական դատական նիստում որոշում է կայացնում նախնական դատական նիստն ավարտելու և գործը դատաքննության նշանակելու մասին, որում նշվում են դատական նիստի ժամանակն ու վայրը:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստն ավարտելու և դատաքննություն նշանակելու մասին որոշումը դատարանը երեք օրվա ընթացքում ուղարկում է նախնական դատական նիստին չներկայացած գործին մասնակցող անձանց:
Սույն քաղաքացիական գործով նշանակված նախնական դատական նիստերի ընթացքում պարզվել են հայցի առարկան, հայցի փաստական և իրավական հիմքերը, վիճելի իրավահարաբերության բնույթը, այդ թվում՝ կիրառելի իրավական նորմերը՝ ինչպես նաև իրականացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածով նախատեսված այլ դատավարական գործողություններ, հաշվի առնելով գործը նոր քննության ուղարկելու մասին որոշմամբ սահմանված ծավալը:
Նախնական դատական նիստի ընթացքում իրականացվել են նաև գործի արդյունավետ քննությանն ուղղված այլ գործողություններ:
Ելնելով վերոգրյալից, Դատարանը համարելով գործը դատաքննության նախապատրաստված՝ որոշում է նախնական դատական նիստն համարել ավարտված և գործը նշանակել դատաքննության:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 174-րդ, 188-րդ, 199-200-րդ և 413-րդ հոդվածներով՝ Դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. ըստ հայցի «Աշտարակ-կաթ» փակ բաժնետիրական ընկերության սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանի ընդդեմ Ա/Ձ Արարատ Մուրադյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ԵԴ/11607/02/18 քաղաքացիական գործով հայտարարել նախնական դատական նիստն ավարտված և գործը նշանակել դատաքննության 2024 թվականի մայիսի 22-ին՝ ժամը 10:30-ին:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ՝
Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հ. ներսիսյան 10

Հեռ..` ..

Էլ. փոստ`