Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵՇԴ/0259/04/17 սնանկության գործով պարտապան Ժիրայր Նելսոնի Հարությունյանի Դատարանի կողմից հաստատված պարտատիրոջ պահանջների բավարարման նպատակով թվով 1 /մեկ/ անշարժ գույքի, բաց դասական եղանակով՝ լոտի մեկնարկային գնի հավելմամբ, աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

02.05.2024

Հայտատու` Ժիրայր Նելսոնի Հարությունյանի սնանկության գործով կառավարիչ Արմեն Մաթևոսյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2024թ. մայիսի 20-ին, ժամը 16:00-ին թիվ ԵՇԴ/0259/04/17 սնանկության գործով սնանկ ճանաչված պարտապան Ժիրայր Նելսոնի Հարությունյանի սնանկության գործով կառավարիչ Ա. Մաթևոսյանի կողմից ք. Երևան, Հանրապետության փողոց, 67 շենք, թիվ 57 գրասենյակային տարածք հասցեում կանցկացվի թիվ ԵՇԴ/0259/04/17 սնանկության գործով 01.08.2019թ. ՀՀ սնանկության դատարանի /դատավոր՝ Ա. Չիչոյան/ թիվ ԵՇԴ/0259/04/17 վճռով սնանկ ճանաչված պարտապան Ժիրայր Նելսոնի Հարությունյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող ՀՀ, ք.Երևան, Եղիշե Թադևոսյան փողոց, 10 շենք, բն. 7 հասցեում գտնվող անշարժ գույքի, աճուրդային վաճառքը ներկայացված 1 լոտով, ստորև ներկայացված մեկնարկային գնով`

Լոտ 1. ՀՀ, ք.Երևան, Եղիշե Թադևոսյան փողոց, 10 շենք, բնակարան 7 հասցեում գտնվող անշարժ գույք:
Համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 15122023-01-0173 վկայականի «Շինությունների բնութագրերը» բաժնի, ՀՀ ք. Երևան, Շենգավիթ, Եղ. Թադևոսյան 10 շենք, 7 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքի նպատակային նշանակությունը՝ բնակելի, կադաստրային ծածկագիրն է՝ 01-011-0688-0151-001-007, տեսակը՝ բնակարան, մակերեսը՝ 68.8 քմ, գրանցված իրավունքի տեսակը՝ ընդհանուր բաժնային սեփականություն:
Համաձայն նույն վկայականի «Լրացուցիչ նշումներ և տեղեկություններ» բաժնի, 09.11.2023թ.-ին տրամադրվել է թիվ 2601343 վկայականի նոր նմուշը: Սույն վկայականը հանդիսանում է թիվ 09112023-01-0017 վկայականի ուղղված տարբերակը:
Համաձայն թիվ 09112023-01-0017 վկայականի գրանցման համար հիմք հանդիսացած փաստաթղթերը բաժնի, Շենգավիթի շրջխորհրդի գործկոմի 07.09.1995թ. թիվ 23/2 որոշում, Ժառանգության իրավունքի վկայագիր ըստ օրենքի 19.05.2004թ. թիվ 33846:
Համաձայն նույն վկայականի գրանցված իրավունքի սուբյեկտ(ներ) բաժնի, բաժնային սեփականատերեր են համարվում՝ Ասյա Երեմի Ադամյանը (3/16), Նելսոն Մնացականի Հարությունյանը (3/16), Սոնա Արամի Գևորգյանը (1/8), Կարեն Նելսոնի Հարությունյանը (1/8), Արտյոմ Նելսոնի Հարությունյանը (1/8), Գայանե Հրաչիկի Հարությունյան (1/8), Ժիրայր Նելսոնի Հարությունյանը (1/8):
ՀՀ ք. Երևան, Շենգավիթ, Եղ. Թադևոսյան 10 շենք, 7 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքի տեղադրությունը՝ միջինից բարձր, դիրքը՝ միջինից բարձր, տրանսպորտային մատչելիությունը՝ ասֆալտապատ /միջին/, մեքենաների կայանման հարմարավետությունը՝ բավարար՝ բակում, հեռավորությունը հասարակական սպասարկման օբյեկտներից՝ 100 մ շառավղով, շրջակա միջավայրը՝ բնակելի թաղամաս, բակը՝ կիսաբարեկարգ: Բնակարանը գտնվում է 5 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում: Բնակարանի միջհարկային ծածկը՝ երկաթբետոնե, արտաքին պատերը՝ քարե, առաստաղի բարձրությունը՝ 2,7 մ-2,8 մ, արտաքին հարդարում չունի, բնակարանի ներքին ընդհանուր մակերեսը՝ 68,8 քմ, արտաքին լուսամուտները՝ մետաղապլաստե՝ միջինից բարձր վիճակի, արտաքին դուռը՝ մետաղական երեսպատված, միջինից ցածր վիճակի, միջսենյակային դռները՝ փայտե, միջինից ցածր վիճակի: Սենյակների հատակը՝ մանրահատակ, պատերն ու առաստաղը՝ ներկած, միջինից ցածր վիճակի: Խոհանոցի հատակը՝ սալիկապատ, պատերը՝ ներկած, սվաղած, առաստաղը մասամբ կախովի, որոշակի հատվածում՝ առանց հարդարման, ընդհանուր՝ միջինից ցածր վիճակի: Սանհանգույցի հատակը՝ սալիկապատ, պատերը՝ սվաղած, առաստաղը՝ առանց հարդարման, ընդհանուր վատ վիճակի: Միջանցքի հատակը՝ սալիկապատ, պատերը՝ ներկած, առաստաղը՝ միջինից ցածր: Առկա են ջրամատակարարում, ջրահեռացում, էլեկտրամատակարարում, գազամատակարարում, ջեռուցումն իրականացվում է էլեկտրական հոսանքով:
Առկա են կիրառված սահմանափակումներ:
Լոտի մեկնարկային գինը կազմում է 30,710,000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից երեք օր առաջ, իսկ վերջին երրորդ օրը մինչև ժամը՝ 16:00-ն, կարող են աճուրդի մասնակցության հայտ (այսուհետ՝ հայտ) ներկայացնել ՀՀ սնանկության դատարանի գրասենյակ /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2/ ՝ հայտը գրասենյակի միջոցով կառավարչին փոխանցելու (տրամադրելու) համար:
Աճուրդին մասնակցելու համար ցանկացողները պետք է ներկայացնեն աճուրդի մասնակացության հայտ, որին կից ներկայացվում է՝ ա) ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց դեպքում` պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները, լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի ﬕջոցով, իրավասու մարմնի որոշումը՝ աճուրդից տվյալ գույքը ձեռք բերելու վերաբերյալ:
բ) աճուրդի մասնակցության վճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը կազմում է լոտի մեկնարկային գնի 1%-ը, բայց ոչ ավել քան 200.000 ՀՀ դրամը:
գ) նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Նախավճարը կազմում է լոտի մեկնարկային գնի 5%-ը:
Աճուրդի մասնակից չհամարվող անձինք, աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից երեք օր առաջ, պետք է ներկայացնեն ծանուցում՝ աճուրդին ներկա գտնվելու ցանկության մասին, որին կից ներկայացնում են՝ ա) ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, անհատ ձեռնարկատերերի դեպքում` անձնագրի և դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի և կանոնադրության պատճենները, լիազորագիր, եթե աճուրդի մասնակից չհամարվող անձը հանդես է գալիս լիազորված անձի ﬕջոցով, և անձնագրի պատճենը :
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար, ովքեր ցանկություն ունեն ներկա գտնվել աճուրդին, սահմանվում է մուտքի վճար, որի չափը կազմում է 10.000 ՀՀ դրամ:
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց կողմից ներկայացված աճուրդին ներկա գտնվելու ցանկության մասին ծանուցումը, ինչպես նաև աճուրդին մասնակցելու համար ցանկացողների կողմից ներկայացված հայտի ձևը և բովանդակությունը պետք է համապատասխանեն ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ.-ի «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը սահմանելու մասին» N 116-Ն հրամանին:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը, աճուրդի մասնակից չհամարվող անձանց մուտքի վճարը վճարվում են /վճարումը կատարվում է անկանխիկ եղանակով՝ բանկային փոխանցմամբ/ պարտապան Ժիրայր Նելսոնի Հարությունյանի անվամբ «Արդշինբանկ» ՓԲԸ-ում բացված թիվ 2474402087230000 սնանկության հատուկ հաշվին՝ մինչև հայտ և/կամ ծանուցում ներկայացնելու պահը: Հայտ և ծանուցում ներկայացրած մասնակիցները աճուրդին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով, իսկ լիազորված անձի մասնակցության դեպքում՝ նաև լիազորությունները հաստատող (հավաստող) պատշաճ վավերացված փաստաթղթով՝ լիազորագրով: Աճուրդն անցկացվում է բաց աճուրդով՝ հաղթող է համարվում ամենաբարձր գինն առաջարկած մասնակիցը:
Եթե հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողմից վճարված նախավճարը ենթակա է վերադարձման, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել /վճարումը կատարվում է անկանխիկ եղանակով՝ փոխանցումով ՝բանկային փոխանցմամբ/ լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ տասն օրվա ընթացքում` նվազեցնելով վճարված նախավճարի չափը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու /չփոխանցելու/ դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված /փոխանցած/ նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում: Վաճառքի գինն ամբողջությամբ վճարվելուց /փոխանցելուց/, այն փաստացի սնանկության հատուկ հաշվին մուտքագրվելուց և սահմանված վճարումների /փոխանցումների/ կատարումը հավաստող փաստաթղթերը կառավարչին ներկայացնելուց հետո՝ գույքի նկատմամբ արգելանքների և սահմանափակումների վերացման գործընթացի ավարտից հետո, հինգ աշխատանքային օրվա ընթացքում կնքվում է լոտի առուվաճառքի պայմանագիրը: Գույքի առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման, գույքը գնորդին փոխանցելու, շարժական գույքի տեղափոխման ծախսերը, նախկին բնակիչներից բնակարանը ազատելու և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը և գործողությունները կատարվում են աճուրդի հաղթող ճանաչված մասնակցի կողմից՝ իր ուժերով և միջոցներով:
Աճուրդը կազմակերպվելու և անցկացվելու է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ.-ի «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը սահմանելու մասին» N 116-Ն հրամանի համաձայն՝ հրամանով սահմանված կարգով: Նշված ենթաօրենսդրական ակտը՝ հրամանը, հանդիսանում է նաև աճուրդի անցկացման կանոնակարգը:
Հայտի ձևը և աճուրդի կանոնակարգը անվճար կարող եք ստանալ կառավարչից յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 09:00-ից 18:00-ն՝ ք. Երևան, Հանրապետության փ. 67շ., թիվ 57 գրաս. տարածք հասցեով: Լոտը կարող է ուսումնասիրվել ցանկացած աշխատանքային օր 09:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում՝ նախապես պայմանավորվածություն ձեռք բերելով սնանկության գործով կառավարչի հետ: Լոտը ուսումնասիրելու և աճուրդին առնչվող այլ հարցերով դիմել սնանկության գործով կառավարիչ Արմեն Մաթևոսյանին (հեռ 096 224 228):

Հասցե` ք. Երևան, Հանրապետության 67 շ. 42

Հեռ..` +37496224228

Էլ. փոստ`