Հայաստանի հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ՎԴ/5077/05/09 վարչական գործով դատական ծանուցագիր, կից հայցադիմում և վարչական գործը վարույթ ընդունելու, վարչական գործի վարույթը վերսկսելու և դատաքննություն նշանակելու մասին որոշում

15.03.2012

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 62,75 հոդվ

Հ Ա Յ Ց Ա Դ Ի Մ ՈՒ Մ
Պետական բյուջեի օգտին 374,6 հազար դրամ բռնագանձելու և բառանգանձումը պատասխանողի գույքի վրա տարածելու մասին

ՀՀ օրենսդրությանը համապատասխան պատասխանողը պարտավոր է պետական բյուջե վճարել հարկեր և այլ վճարներ: Պարտավորությունները սահմանված կարգով և ժամկետում չկատարելու հետևանքով պատասխանողի պարտքը պետական բյուջեի հանդեպ աճել է առ`26.02.2005թ դրությամբ կազմում է 374,6 հազ.դրամ,այդ թվում` ապառք ՚սահմանված ժամկետում չվճարված հարկի գումարըՙ 231,2 հազ.դրամ,ՀՀ հարկային օրենսդրությունը խախտելու համար հաշվարկված տույժը 143,4 հազ.դրամ:Վերոգրյալը հաստատվում է բյուջե վճարումների գծով հաշվարկների ստուգման ակտով:
Ելնելով վերը շարադրվածից և ղեկավարվելով ՚Հարկերի մասինՙ ՀՀ օրենքի 30 հոդվածով`

Խ Ն Դ Ր ՈՒ Մ Ե Ն Ք

Պատասխանողից պետ.բյուջեի օգտին բռնագանձել 374,6 հազար դրամ և բռնագանձումը տարածել նրա գույքի վրա:


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅՈւՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Վարչական գործ թիվ ՎԴ/5077/05/09

Ո Ր Ո Շ Ու Մ

Վ Ա Ր Չ Ա Կ Ա Ն Գ Ո Ր Ծ Ը Վ Ա Ր Ու Յ Թ Ը Ն Դ Ու Ն Ե Լ Ու,
Վ Ա Ր Չ Ա Կ Ա Ն Գ Ո Ր Ծ Ի Վ Ա Ր Ու Յ Թ Ը Վ Ե Ր Ս Կ Ս Ե Լ Ու Ե Վ
Դ Ա Տ Ա Ք Ն Ն Ու Թ Յ Ու Ն Ն Շ Ա Ն Ա Կ Ե Լ Ու Մ Ա Ս Ի Ն

14.03.2012թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը` դատավոր Ս.Հովակիմյան, ծանոթանալով թիվ ՎԴ/5077/05/09 վարչական գործի նյութերին, ըստ հայցի` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Կոտայքի տարածքային հարկային տեսչության ընդդեմ անհատ ձեռնարկատեր Արմեն Գևորգյանի` 374 600 ՀՀ դրամ գումար բռնագանձելու պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Կոտայքի տարածքային հարկային տեսչությունը հայցադիմում է ներկայացրել ՀՀ տնտեսական դատարան ընդդեմ անհատ ձեռնարկատեր Արմեն Գևորգյանի` 374 600 ՀՀ դրամ գումար բռնագանձելու պահանջի մասին։
Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի /նախագահող դատավոր Լ. Սոսյան/ 06.05.2005 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ, իսկ 04.11.2005 թվականի որոշմամբ հայտարարվել է պատասխանող` անհատ ձեռնարկատեր Արմեն Գևորգյանի և նրա գույքի հետախուզում և քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է։
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի /նախագահող դատավոր Լ. Սոսյան/ 20.02.2009 թվականի որոշմամբ թիվ Տ-1656 վարչական գործը ընդունվել է վարույթ և գործի վարույթը վերսկսվել է, իսկ 22.06.2010 թվականի որոշմամբ հայտարարվել է պատասխանող` անհատ ձեռնարկատեր Արմեն Գևորգյանի և նրա գույքի նկատմամբ հետախուզում և գործի վարույթը կասեցվել է։
12.03.2012 թվականին Հայաստանի Հանրապետության վարչական դատարան է մուտքագրվել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Կոտայքի տարածքային հարկային տեսչության միջնորդությունը` հայցադիմումը պատասխանողի վերջին հայտնի բնակության կամ գրանցման վայրի համայնքի ղեկավարին ուղարկելու, միևնույն ժամանակ հայցադիմումը ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակելու, որից հետո դատական նիստերը շարունակելու մասին, հաշվի առնելով, որ կատարողական գործողությունների ընթացքում անհնարին է եղել պարզելու պարտապանի և նրա գույքի գտնվելու վայրը և 31.05.2010 թվականին ԴԱՀԿ ծառայության կողմից որոշում է կայացվել թիվ ՎԴ/5077/05/09 կատարողական վարույթը ավարտելու մասին։
13.03.2012 թվականի մակագրությամբ թիվ ՎԴ/5077/05/09 վարչական գործը մակագրվել է Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր Ս. Հովակիմյանին` օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար։
Վարչական գործի վարույթը վերսկսելու հարցը լուծելու համար դատարանը գտնում է, որ սույն վարչական գործը պետք է ընդունել վարույթ։
Միաժամանակ, դատարանը գտնում է, որ սույն վարչական գործի վարույթը պետք է վերսկսել հետևյալ պատճառաբանությամբ.
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի համաձայն` վարչական դատավարությունում գործի վարույթը կասեցնելու հիմքերի, ինչպես նաև կասեցումն առաջացրած հանգամանքները վերանալուց հետո գործի վարույթը վերսկսելու վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերը։
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործի վարույթը վերսկսվում է դրա կասեցումն առաջացրած հանգամանքների վերանալուց հետո։
Տվյալ դեպքում, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների կողմից հայտարարված հետախուզման արդյունքներով անհատ ձեռնարկատեր Արմեն Գևորգյանի գտնվելու վայրը անհնար է եղել պարզելու, արդյունքում, 31.05.2010 թվականին ԴԱՀԿ ծառայության կողմից որոշում է կայացվել թիվ ՎԴ/5077/05/09 կատարողական վարույթը ավարտելու մասին, իսկ հայցվորը միջնորդություն է ներկայացրել դատարան ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 5-րդ մասերով հայցադիմումը ուղարկել պատասխանողի վերջին հայտնի բնակության կամ գրանցման վայրի համայնքի ղեկավարին և միևնույն ժամանակ հայցադիմումը հրապարակվի ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, որից հետո շարունակել դատական նիստերը, հետևաբար դատարանը գտնում է, որ սույն վարչական գործի վարույթը պետք է վերսկսել։
Միաժամանակ դատարանը գտնում է, որ թիվ ՎԴ/5077/05/09 վարչական գործը նախապատրաստված է դատաքննության, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայցվորի միջնորդությունների հիման վրա դատարանի կողմից կայացված որոշումներով ԴԱՀԿ ծառայության կողմից ձեռնարկվել են կատարողական գործողություններ, արդյունքում ավարտել են կատարողական վարույթը, ուստի վարչական գործը պետք է նշանակել դատաքննության։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 87-րդ, 89-րդ, 112-րդ, 115-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ՎԴ/5077/05/09 վարչական գործն ըստ հայցի` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Կոտայքի տարածքային հարկային տեսչության ընդդեմ անհատ ձեռնարկատեր Արմեն Գևորգյանի` 374 600 ՀՀ դրամ գումար բռնագանձելու պահանջի մասին, ընդունել վարույթ։
2. Ըստ հայցի` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Կոտայքի տարածքային հարկային տեսչության ընդդեմ անհատ ձեռնարկատեր Արմեն Գևորգյանի` 374 600 ՀՀ դրամ գումար բռնագանձելու պահանջի մասին, վարչական գործի վարույթը վերսկսել։
3. Սույն վարչական գործը նշանակել դատաքննության 2012 թվականի ապրիլի 26-ին, ժամը 1100-ին` ՀՀ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Գ. Նժդեհի փող. 23, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ թիվ 317)։
4. Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից։


ԴԱՏԱՎՈՐ Ս. ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅՈւՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ« ք. Երևան« Գ.Նժդեհի փող. 23« հեռ. 447121 /222/

Պատասխանող՝ Ա/Ձ Արմեն Գևորգյանին
ք. Երևան, Ավան, Բրյուսովի թաղ., 68 շ., բն. 14
Կոտայքի մարզ, գյուղ Պտղնի


Համաձայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 77-րդ հոդվածի 5-րդ մասի` Ձեզ է ուղարկվում ՀՀ վարչական դատարանի 14.03.2012 թվականի որոշումը` վարչական գործը վարույթ ընդունելու, վարչական գործի վարույթը վերսկսելու և դատաքննություն նշանակելու մասին։

Միաժամանակ Դուք կանչվում եք ՀՀ վարչական դատարան որպես պատասխանող թիվ ՎԴ/5077/05/09 վարչական գործով ըստ հայցի` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Կոտայքի տարածքային հարկային տեսչության ընդդեմ անհատ ձեռնարկատեր Արմեն Գևորգյանի` 374 600 ՀՀ դրամ գումար բռնագանձելու պահանջի մասին։
Վերոհիշյալ գործով դատաքննությունը նշանակված է 26.04.2012թ., ժամը 1100-ին։
Խնդրվում է ապահովել Ձեր կողմից լիազորված անձի ներկայությունը 26.04.2012թ., ժամը 1100-ին նշանակված դատական նիստին (հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի փող. 23, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ թիվ 317)։

Պարզաբանվում է, որ՝
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն՝ հայցվորը կամ պատասխանողն իրավունք ունի դատարանին միջնորդելու գործն իր բացակայությամբ և ներկայացված նյութերի հիման վրա քննելու մասին։ Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ կարգով ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։


Առդիր` որոշման օրինակը` »1« թերթից։



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Փ. ԹՈՎՄԱՍՅԱՆ











 

Հասցե` ՀՀ ք. Երևան Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121 /222/

Էլ. փոստ`