Թիվ ԵԴ/47136/02/21 քաղաքացիական գործով Պասկալ Դանիել Մարտիի վերաբերյալ դատական ծանուցագիր
03.12.2021
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Երիցյանս, քննարկելով ըստ հայցի Արթուր Իշխանի Իսպիրյանի (այսուհետ՝ նաև Հայցվոր), ընդդեմ «Հույս բոլոր մարդկանց» սոցիալ-մշակութային հիմնադրամի (այսուհետ՝ նաև Հիմնադրամ), «Հույս բոլոր մարդկանց» սոցիալ-մշակութային հիմնադրամի հոգաբարձուներ՝ Պասկալ Դանիել Մարտիի, Սաշա Ռայներ Էռնսթի, Դավիթ Սերգեյի Սիմոնյանի (այսուհետ՝ նաև Պատասխանողներ)` կարգապահական տույժ կիրառելու մասին թիվ 1 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը
ՈՐՈՇԵՑԻ
1. Արթուր Իշխանի Իսպիրյանի ընդդեմ «Հույս բոլոր մարդկանց» սոցիալ-մշակութային հիմնադրամի, «Հույս բոլոր մարդկանց» սոցիալ-մշակութային հիմնադրամի հոգաբարձուներ՝ Պասկալ Դանիել Մարտիի, Սաշա Ռայներ Էռնսթի, Դավիթ Սերգեյի Սիմոնյանի` կարգապահական տույժ կիրառելու մասին թիվ 1 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, հայցադիմումն ընդունել վարույթ:
Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա
Հեռ..` +374 10 511813
Էլ. փոստ`