Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/9780/02/21 քաղաքացիական գործով երրորդ անձ՝ Արմեն Անդրանիկի Աղագուլյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

26.01.2022

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս


Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ս. Երիցյանի /այսուհետ՝ նաև Դատարան/, քննարկելով քաղաքացիական գործով, ըստ հայցի <<Արմենիա Ինշուրանս>> ԱՍՊԸ-ի (այսուհետ նաև՝ Ընկերություն) ընդդեմ <<Փորձագետների միություն>> ՍՊԸ-ի (այսուհետ նաև՝ Պատասխանող), վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ՝ Արմեն Անդրանիկի Աղագուլյանի` կրկնակի փորձաքննության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործի վարույթը վերսկսելու անհրաժեշտության հարցը,

ՈՐՈՇԵՑ

1. Քաղաքացիական գործի վարույթը, ըստ հայցի <<Արմենիա Ինշուրանս>> ԱՍՊԸ-ի ընդդեմ <<Փորձագետների միություն>> ՍՊԸ-ի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ՝ Արմեն Անդրանիկի Աղագուլյանի` կրկնակի փորձաքննության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջի մասին, վերսկսել:
2. Քաղաքացիական գործով հրավիրել նախնական դատական նիստ` 03.03.2022 թվականին, ժամը 17:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`