թիվ ԳԴ3/0272/02/21 քաղաքացիական գործով պատասխանող Լիանա Անաստասի Պետրոսյանի վերաբերյալ հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին
01.02.2022
Քաղաքացիական գործով պատասխանող
Լիանա Անաստասի Պետրոսյանին
Հասցե՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, Անդրանիկի փ., տուն 40
ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա.Ոսկանյան) վարույթում է գտնվում թիվ ԳԴ3/0272/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի «Արեգակ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Արկադիկ Լյուդվիկի Աղաջանյանի, Զարիկ Մուխայելի Աղաջանյանի, Լիանա Անաստասի Պետրոսյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին:
Դատավարական փաստաթղթերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ուղարկվել են նույն քաղաքացիական գործով պատասխանող Լիանա Անաստասի Պետրոսյանին (Հասցե՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, Անդրանիկի փ., տուն 40), սակայն ծրարը վերադարձվել է դատարան՝ «տեղափոխված» նշումով:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գավառի նստավայրում (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ Սայադյան 18)՝ դրանց ծանոթանալու նպատակով:
Դուք տեղեկացվում եք, որ թիվ ԳԴ3/0272/02/21 քաղաքացիական գործով եզրափակիչ դատական ակտը կհրապարակվի 2022 թվականի ապրիլի 12-ին՝ դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
Ի գիտություն
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Է. ՇԱՀԲԱԶՅԱՆ