Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՇԴ/0622/02/21 դատական գործով ծանուցագիր

11.02.2022

Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մաս

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Դատական գործով դատավարական փաստաթղթի դեպոնացման մասին ծանուցում

Փայլուշ Սարգսյանին
(ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի Այգաբաց 5-րդ շարք, տուն 13)

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Ն. Գաբրիելյան) 05.01.2022 թվականի որոշմամբ թիվ ՇԴ/0622/02/21 դատական գործով, ըստ հայցի Հայկ Առաքելյանի, Աստղիկ Վարդանյանի, Ռոման Վարդանյանի, Հովհաննես Վարդանյանի ընդդեմ Անուշավան Սարգսյանի, Մնացական Սարգսյանի, Փայլուշ Սարգսյանի՝ ձեռքբերման վաղեմությամբ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մասին, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 22.10.2021 թվականին կայացված վճռի դեմ:
Փայլուշ Սարգսյանին վերաքննիչ բողոքում նշված ՀՀ Շիրակի մարզ, քաղաք Գյումրի Այգաբաց 5-րդ շարք, տուն 13 հասցեով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմի կողմից ուղարկված Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.01.2022 թվականի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը վերադարձվել է «Տեղափոխված» նշումով:
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասը՝ տեղեկացվում է, որ թիվ ՇԴ/0622/02/21 դատական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.01.2022 թվականի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը դեպոնացված է Վերաքննիչ քաղաքացիական դատարանում:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
0026, Երևան, Գ. Նժդեհի 23, հեռ. 448408-311, www.court.am
ԴԴ7- ________________
____ հունվարի 2022թ.
Պատասխանող՝ Փայլուշ Սարգսյանին
(ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի Այգաբաց 5-րդ շարք, տուն 13)

Դատական գործի համարը` ՇԴ/0622/02/21
Կողմերը և պահանջը` ըստ հայցի Հայկ Առաքելյանի, Աստղիկ Վարդանյանի, Ռոման Վարդանյանի, Հովհաննես Վարդանյանի ընդդեմ Անուշավան Սարգսյանի, Մնացական Սարգսյանի, Փայլուշ Սարգսյանի՝ ձեռքբերման վաղեմությամբ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մասին (Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 22.10.2021 թվականին կայացված վճռի դեմ):
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը` վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ (հիմք` 05.01.2022 թվականի որոշում):

Առդիր` ուղարկվում է վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը` բաղկացած 3 էջից և հատուկ կարծիքը՝ բաղկացած 3 թերթից:

Ի գիտություն՝ Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն ներկայացնելու վերաքննիչ բողոքի պատասխան` սկսած վերաքննիչ բողոքի պատճենը ստանալու օրվանից մինչև վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուն հաջորդող 15-րդ օրը (հիմք` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ):

Դատական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ Դատական իշխանության պաշ¬տոնական՝ www.court.am կայքում («դատական գործեր» բաժին, «տեղեկատվություն դատական գործերի ընթացքի վերաբերյալ» ենթաբաժին):

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` ԱՆՈՒՇ ՄԽԻԹԱՐՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհ 23

Հեռ..` 010-44-84-08/311

Էլ. փոստ`