Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԳԴ4/0106/02/13 քաղաքացիական գործով որպես պատասխանողներ Վարդգես Սաղաթելյանի, Սևակ Ալավերդյանի, Թորգոմ Սաղաթելյանի և Գոռ Սաղաթելյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

15.04.2022

Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
Հին -78-րդ հոդվածի 6-րդ մաս

պատասխանողներ –Վարդգես Սաղաթելյանին, Սևակ Ալավերդյանի, Թորգոմ Սաղաթելյանին, Գոռ Սաղաթելյանին
/ՀՀ Գեղարքունիքի մարզ, գյուղ Գեղամավան/

Դուք հանդիսանում եք թիվ ԳԴ4/0106/02/13 քաղաքացիական գործով ըստ հայցի <<ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ>> ՓԲ ընկերության ընդդեմ Վարդգես Սաղաթելյանի, Սևակ Ալավերդյանի, Թորգոմ Սաղաթելյանի և Գոռ Սաղաթելյանի` բաժնի վրա բռնագանձում տարածելու համար ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու պահանջի մասին,որպես պատասխանողներ։
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ դատական նիստը նշանակված է 31 մայիսի 2022թ.–ին ժամը 15:30-ին, ք. Սևան, Աբովյան 6/1 հասցեում։
Դուք ծանուցվում եք նշված օրը և ժամին ներկայանալ դատական նիստին անձնագրով ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /հասցե ք. Սևան, Աբովյան 6/1, նիստերի դահլիճ N 4/։
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։

ԴԱՏԱՎՈՐ Լ. ՆԵՐՍԻՍՅԱՆ

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Աբովյան 6/1

Հեռ..` (0261) 2-02-33

Էլ. փոստ`