Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԼԴ1/2132/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

22.04.2022

Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս





ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6, հեռ. (0322) 2-40-37, lori@court.am


N Ե
22 ապրիլի 2022թ. Քաղաքացիական գործ ԼԴ1/2132/02/21



Նանի Գիվիի Բրեգվաձեին
Լոռու մարզ, գ. Գյուլագարակ, 1փ., տ. 4


2022 թվականի մայիսի 13-ին՝ ժամը 16:00-ին ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձորի նստավայրի վարչական շենքում քննության է նշանակվել քաղաքացիական գործն ըստ հայցի ‹‹ՖԻՆՔԱ›› ՈՒՎԿ ՓԲԸ-ի ընդդեմ Նանի Գիվիի Բրեգվաձեի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք՝ Ռոբերտ Արմենակի Մինասյանի, Լուսինե Ռոբերտի Մինասյանի, Մարիետա Բեջանի Մինասյանի, Ազատուհի Արմենակի Մինասյանի, Տելեմակ ռոբերտի Մինասյանի, Գիյա Գիվիի Բրեգվաձեի և Համլետ Ռոբերտի Մինասյանի՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին:
Դուք ծանուցվում եք` որպես պատասխանող ներկայանալ ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /Վանաձորի նստավայրի վարչական շենք, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6, հեռ. /0322/ 2-40-37/:
 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
 Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
 Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am կայքից:
 Միաժամանակ տեղեկացվում եք, որ 22.04.2022թ. ժամը 15:00-ին նշանակված դատական նիստը չի կայացվել դատավոր Ս.Բաղդասարյանի կողմից ՀՀ դատավորների միության 25-ամյակին նվիրված միջոցառմանը մասնակցելու պատճառով:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ա.ՄԵՋԼՈՒՄՅԱՆ

Հասցե` Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մ.Գոշի 6

Հեռ..` /0322/ 2-40-37

Էլ. փոստ`