Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵՔԴ/0665/02/08 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

17.05.2022

Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդված 6-րդ մաս

Քաղաքացիական գործ՝
ԵՔԴ/0665/02/08

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

«Հետաքննող լրագրողներ ՀԿ» ներկայացուցիչ՝ Գրիշա Բալասանյանին
/ՀՀ Արմավիրի մարզ, գ. Աղավնատուն, Ռ. Ավագյան 20/


Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Վարդանյանի վարույթում գտնվող քաղաքացիական գործի՝ ըստ հայցի «Իջևանի քաղաքապետարան» և Իջևանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանն ընդդեմ «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության՝ քաղաքապետարանի գործարար համբավը և Իջևանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տեղեկությունը հերքելուն պարտավորեցնելու ու վնասը հատուցելու պահանջների մասին, քննությանը մասնակցելու համար Դուք հրավիրվում եք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան (ներկայանալու վայրը՝ ք. Երևան, Հալաբյան փողոց 41ա, 11-րդ հարկ, ներկայանալու ժամանակը՝ 2022թ հուլիսի 07-ին, ժամը 11:40-ին), որպես պատասխանող։

Խնդրում ենք նշված օրը և ժամին գործի քննությանն ապահովել Ձեր կամ Ձեր ներկայացուցչի մասնակցությունը (անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով՝ դրա առկայության դեպքում)։

Տեղեկացվում է, որ դատական նիuտի մաuին պատշաճ ծանուցված կողմերի չներկայանալը կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելն արգելք չէ գործի քննության համար և նման դեպքում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։


Դատավորի օգնական՝ Ա. Հարությունյան

Հասցե` ք․ Երևան, Հալաբյան փողոց 41ա

Հեռ..` +37410 51-18-13 411

Էլ. փոստ`