Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/8542/02/22 քաղաքացիական գոծով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցում

18.05.2022

Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդված 3-րդ մաս

ԵԴ/8542/02/22
պատասխանող՝ Մհեր Անդրանիկի Գասպարյանին
/ք.Երևան, Նոր Նորք, 7զ., 52 շ., 31 բն./

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (Գ. Վարդանյան) վարույթում է գտնվում թիվ ԵԴ/8542/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի Գոհար Սամվելի Բեգլարյանն ընդդեմ Մհեր Անդրանիկի Գասպարյանի, երրորդ անձ՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով՝ Հայաստանի Հանրապետությունից դուրս երեխայի ուսման հետ կապված տեղաշարժին չխոչընդոտելուն պարտավորեցնելու պահանջի մասին:
Նշված քաղաքացիական գործով հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը և կից փաստաթղթերը ուղարկվել են պատասխանող Մհեր Անդրանիկի Գասպարյանին հայցադիմումում նշված /ք. Երևան, Նոր Նորք, 7զ., 52 շ., 31 բն՚/ հասցեով, սակայն այն փոստային ծառայության կողմից վերադարձվել է «տեղափոխված» նշումով:
Հայտնում ենք նաև, որ նշված քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (ք. Երևան, Հալաբյան փողոց 41ա, Աջափնյակի նստավայր):

Դատավորի օգնական Ա. Հարությունյան

Հասցե` ք․ Երևան, Հալաբյան փողոց 41ա

Հեռ..` +37410 51-18-13 411

Էլ. փոստ`