Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՏԴ/0399/02/22 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

30.05.2022

Հայտատու` ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասով,ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով


Ռոման Հայկազի Հակոբյանին
/ՀՀ, ք. Դիլիջան, 26 կոմիսարների փողոց 41/1 շենք, բն. 33/

Ձեզ է ուղարկվում է թիվ ՏԴ/0399/02/22 քաղաքացիական գործով ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 04.05.2022 թվականի «Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին» որոշումը։
Միաժամանակ Դուք տեղեկացվում եք, որ սույն գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակվել է 2022 թվականի հունիսի 22-ին, ժամը 12:00-ին՝ ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Դիլիջան քաղաքի նստավայրում (հասցե՝ ք. Դիլիջան, Շահումյան 15, թիվ 2 դատական նիստերի դահլիճ):
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող և լիազորությունները հավաստող փաստաթղթերով:
Ի գիտություն
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ գրավոր ապացույցը ներկայացվում է բնօրինակով կամ պատճենի ձևով։ Բնօրինակը պարտադիր ներկայացվում է առաջին ատյանի դատարանի պահանջով կամ այն դեպքում, երբ համապատասխան փաստերը, օրենքին, այլ իրավական ակտերին կամ պայմանագրին համապատասխան, կարող են հաստատվել միայն բնօրինակով։ Բնօրինակը, իսկ այն ներկայացնելու անհնարինության դեպքում դրա պատշաճ վավերացված պատճենը չներկայացնելու դեպքում առաջին ատյանի դատարանը պատճենը հանում է հետազոտման ենթակա ապացույցների շարքից:
Նկատի ունենալով, որ հայցի հիմքում դրված հանգամանքները հիմնավորող ապացույցները հայցադիմումին և դիրքորոշմանը կից ներկայացվել են պատճենի տեսքով, անհրաժեշտություն է առաջացել դատարան ներկայացնել դրանց բնօրինակները՝ հետազոտման ենթակա ապացույցների շարքից ապացույցների հանելու գործընթացը բացառելու նպատակով:




ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Մ.ՈՒԼԻԽԱՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Շահումյան 15

Հեռ..` +374 268 27270

Էլ. փոստ`