Թիվ ԼԴ/4432/02/22 քաղաքացիական գործով պատասխանող ՀՈՎՀԱՆՆԵՍ ԴՈՒՅՆԱԲԵԿԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ուղղված դատական ծանուցագիր
06.06.2022
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԴՈՒՅՆԱԲԵԿԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ
/Հասցե` ՀՀ, ք. Վանաձոր, Չուխաջյան փող., 22 շենք, 33 բն./
ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Մկոյանի վարույթում է գտնվում թիվ ԼԴ/4432/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերութան ընդդեմ Հովհաննես Դույնաբեկի Գրիգորյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Դատարանի որոշմամբ գործը քննվելու է պարզեցված վարույթի կարգով և եզրափակիչ դատական ակտի հրապարակումը նշանակվել է 2022 թվականի հունիսի 24-ին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձանց միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումը ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու մասին դատարանի որոշումը ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետները կարող են երկարաձգվել դատարանի որոշմամբ:
Նույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետների խախտմամբ ներկայացված դատավարական փաստաթղթերը և ապացույցները դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացնող անձանց, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատարավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, քաղաք Սպիտակ, Ալեք Մանուկյան 2/10
Հեռ..` +374 255 2 22 03
Էլ. փոստ`