Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹԻՎ ՍնԴ/1565/04/22 ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

14.06.2022

Հայտատու` ՀՀ սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

«ՈՒՆԻՎԵՐՍԱԼ-ՕՐԴԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Արմեն Կարլենի Սահակյանին
(հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մոլդովական փ. /Շ/23/23)

Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի (դատավոր՝ Լ. Սաղոյան) 2022 թվականի հունիսի 02-ի որոշմամբ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի դիմումը՝ «ՈՒՆԻՎԵՐՍԱԼ-ՕՐԴԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին, ընդունվել է վարույթ:
Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) 2022 թվականի հունիսի 07-ի որոշմամբ սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ է նշանակվել Էդուարդ Բարխուդարյանը։
Դիմումը վարույթ ընդունելու մասին Դատարանի 2022 թվականի հունիսի 02-ի որոշումը, դիմումը և կից փաստաթղթերի պատճենները 2022 թվականի հունիսի 03-ին ուղարկվել են պարտապան «ՈՒՆԻՎԵՐՍԱԼ-ՕՐԴԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ ՀՀ, ք. Երևան, Հյուսիսային պ. 6/21 հասցեով, որոնք 2022 թվականի հունիսի 13-ին հետ են վերադարձվել Դատարան՝ «Չպահանջված» նշումով։
Դիմումը վարույթ ընդունելու մասին Դատարանի 2022 թվականի հունիսի 02-ի որոշումը 2022 թվականի հունիսի 03-ին ուղարկվել է նաև պարտապանի տնօրեն Արմեն Կարլենի Սահակյանին՝ ՀՀ, ք. Երևան, Մոլդովական փ. /Շ/23/23 հասցեով, որը 2022 թվականի հունիսի 13-ին հետ է վերադարձվել Դատարան՝ «Տեղափոխված» նշումով։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ այն դեպքերում, երբ, սույն օրենսգրքի համաձայն, դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից, և դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ դատավարական փաստաթուղթը, կամ դատարանին հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը վերադարձվել է, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցում, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Թիվ ՍնԴ/1565/04/22 սնանկության գործով պարտապանին սնանկ ճանաչելու դիմումը և կից փաստաթղթերը, պարտապանին ուղարկված ծանուցումները, ինչպես նաև Դատարանի՝ դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը դեպոնացված են Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանում (հասցե՝ ՀՀ, Վայոց ձորի մարզ, ք. Վայք, Ջերմուկի խճուղի 8)՝ դրանց ծանոթանալու նպատակով:
Պարզաբանում. Համաձայն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ պարբերությունների՝ հարկադրված սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում պարտապանը պարտավոր է դատարան ներկայացնել սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերը և կրում է դրանք չներկայացնելու պատճառով առաջացող իրավական հետևանքների ռիսկը: Եթե դատարանի որոշումն ստանալուն հաջորդող 15 օրվա ընթացքում պարտապանը գրավոր չի վիճարկում իր սնանկությունը, ապա մեկշաբաթյա ժամկետում դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում պարտապանին սնանկ ճանաչելու մասին, եթե պարտապանն անվճարունակ է կամ առկա են սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերը:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` Վայոց ձորի մարզ, ք. Վայք, Ջերմուկի խճ. 8

Հեռ..` 0282-2-32-24

Էլ. փոստ`