Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«ՀՈՎ-ԱՆԴ-ՇԻՆ» ՍՊԸ-ի սնանկոությնա գործով դատական ծանուցագիր (Գործ՝ թիվ ՍնԴ/3188/04/21)

16.06.2022

Հայտատու` ՀՀ սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

№ ԴԴ – 9.2 -
Գործ N ՍնԴ/3188/04/21
16 հունիսի 2022թ.




«ՀՈՎ-ԱՆԴ-ՇԻՆ» ՍՊԸ-ին
/հասցեն՝ ՀՀ, ք.Երևան, Նոր Նորք, Գայի պող. 12/2/





Տեղեկացվում է, որ ՀՀ սնանկության դատարանը 30.12.2021թ. որոշմամբ վարույթ է ընդունել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի դիմումը` «ՀՈՎ-ԱՆԴ-ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (պետական գրանցման համարը՝ 282.110.1013588, գրանցման ամսաթիվը՝ 09.04.2018թ., ՀՎՀՀ՝ 00910718, իրավաբանական հասցեն՝ ՀՀ, ք.Երևան, Նոր Նորք, Գայի պող. 12/2) սնանկ ճանաչելու պահանջի մասին:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի կարգով ուղարկվում է «ՀՈՎ-ԱՆԴ-ՇԻՆ» սահմանափակ պատասախանատվությամբ ընկերության դիմումը և այն վարույթ ընդունելու մասին որոշումը:
Միաժամանակ պարզաբանվում է, որ եթե վերը նշված փաստաթղթերն ստանալուց հետո 9 օրվա ընթացքում գրավոր չվիճարկվի «ՀՈՎ-ԱՆԴ-ՇԻՆ» սահմանափակ պատասախանատվությամբ ընկերության սնանկությունը, ապա «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 103-րդ հոդվածի 3-ին մասի համաձայն, եռօրյա ժամկետում, առանց դատական նիստ հրավիրելու կքննվի «ՀՈՎ-ԱՆԴ-ՇԻՆ» սահմանափակ պատասախանատվությամբ ընկերության սնանկ ճանաչելու պահանջի մասին դիմումը:




Դատավոր Ա.Խաչատրյանի օգնական՝ Ա.Ջանոյան

Հասցե` ք.Գյումրի, Անկախության հր., 7

Հեռ..` +37498393737

Էլ. փոստ`