Թիվ ԵԴ/18518/02/22 քաղաքացիական գործով Կարո Հակոբի Հակոբյանի վերաբերյալ դատական ծանուցագիր
16.06.2022
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/18518/02/22
ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
06-ը մայիսի 2022 թվական քաղաք Երևան
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Ս. Սահակյանի, քննության առնելով Անդրանիկ Հակոբի Հակոբյանի կողմից ներկայացված հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը,
ՊԱՐԶԵՑ
Անդրանիկ Հակոբի Հակոբյանը 15․04․2022թ. հայցադիմում է ներկայացրել ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Հակոբ Անդրանիկի Հակոբյանի, Կարո Հակոբի Հակոբյանի, Ապրես Բաբկենի Հովակիմյանի, <<Նորման Կրեդիտ>> ՈՒՎԿ ՓԲԸ-ի, երրորդ անձ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության` գույքն արգելանքից հանելու պահանջի մասին:
Դատարանը գտնում է, որ հայցադիմումը ներկայացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված պահանջների պահպանմամբ և նույն օրենսգրքի 126-րդ և 127-րդ հոդվածներով նախատեսված` հայցադիմումի ընդունումը մերժելու կամ հայցադիմումը վերադարձնելու հիմքեր չկան:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով դատարանը,
ՈՐՈՇԵՑ
Անդրանիկ Հակոբի Հակոբյանի հայցն ընդդեմ Հակոբ Անդրանիկի Հակոբյանի, Կարո Հակոբի Հակոբյանի, Ապրես Բաբկենի Հովակիմյանի, <<Նորման Կրեդիտ>> ՈՒՎԿ ՓԲԸ-ի, երրորդ անձ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության` գույքն արգելանքից հանելու պահանջի մասին, ընդունել վարույթ:
ԴԱՏԱՎՈՐ Ս. ՍԱՀԱԿՅԱՆ
Հասցե` ք․Երևան, Հալաբյան 41ա
Հեռ..` 010-51-18-13 (436)
Էլ. փոստ`