Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/10010/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

21.06.2022

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանող՝ Ավետիք Հարությունի Մաթևոսյանին
/ՀՀ, ք.Երևան, Խաչատրյան փ., 26, 62/

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր՝ Ա.Վարդանյան/ վարույթում է գտնվում թիվ ԵԴ/10010/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի <<Ակբա բանկ>> ԲԲ ընկերության ընդդեմ Ավետիք Հարությունի Մաթևոսյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:

Տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատարանը 2022թ-ի հունիսի 21-ի նախնական դատական նիստում համարել է գործը դատաքննության նախապատրաստված և որոշել է նախնական դատական նիստն ավարտել և գործը նշանակել դատաքննության 2022թ-ի հոկտեմբերի 13-ին, ժամը 16:00-ին (ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 7), և Դուք նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով կանչվում եք դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով՝ որպես պատասխանող:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ԱՆՈՒՇ ՓԻԼՈՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` (+37410) 511-813 ( ներքին՝ 424)

Էլ. փոստ`