Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹԻՎ ՍՆԴ/0341/04/19 ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

21.06.2022

Հայտատու` ՀՀ սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

ԹԻՎ ՍՆԴ/0341/04/19 ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ


Պարտապան Զոյա Հրանտի Աղաջանյանին
(Արարատի մ., գ.Այգեզարդ, Խ.Աբովյան փ., տ.19)


ՀՀ սնանկության դատարանի (դատավոր՝ Ն. Հարությունյան) 2022 թվականի ապրիլի 05-ի որոշմամբ՝ «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության դիմումն ընդդեմ Զոյա Հրանտի Աղաջանյանի՝ Զոյա Հրանտի Աղաջանյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, ընդունվել է վարույթ:
Դիմումը վարույթ ընդունելու և սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ նշանակելու մասին դատարանի 2022 թվականի ապրիլի 05-ի որոշումը (այսուհետ նաև՝ Որոշում), դիմումի օրինակը և դիմումին կից ներկայացված փաստաթղթերի պատճենները 2022 թվականի ապրիլի 06-ին ուղարկվել են պարտապան Զոյա Հրանտի Աղաջանյանին՝ Արարատի մարզ, գյուղ Այգեզարդ, փողոց Խ.Աբովյան, տուն 19 հասցեով: Նշված փոստային առաքանին հետ է վերադարձվել ՀՀ սնանկության դատարան (այսուհետ նաև` Դատարան)՝ «Տեղափոխված» նշումով։
Դատարանի 2022 թվականի ապրիլի 14-ի որոշմամբ հայտարարվել է հետախուզում պարտապան Զոյա Հրանտի Աղաջանյանի, նրա գույքի, դրամական միջոցների, ինչպես նաև հաշվապահական և այլ փաստաթղթերի նկատմամբ:
2022 թվականի հունիսի 16-ին Դատարան է մուտքագրվել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արարատի և Վայոց Ձորի մարզային բաժնի պետ, արդարադատության գնդապետ Լևոն Դանիելյանի գրությունը, համաձայն որի՝ կատարողական գործողությունների ընթացքում անհնարին է եղել պարզել պարտապանի գտնվելու վայրը:
Դատարանը 2022 թվականի հունիսի 17-ին որոշել է Զոյա Հրանտի Աղաջանյանի սնանկության գործը քննել սնանկության պարզեցված ընթացակարգով:
Սնանկության գործը պարզեցված ընթացակարգով քննելու մասին 2022 թվականի հունիսի 17-ի որոշումը և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 103-րդ հոդվածի ծանուցումը ուղարկվել են պարտապան Զոյա Հրանտի Աղաջանյանին՝ Արարատի մարզ, գյուղ Այգեզարդ, փողոց Խ.Աբովյան, տուն 19 հասցեով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ այն դեպքերում, երբ, սույն օրենսգրքի համաձայն, դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից, և դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ դատավարական փաստաթուղթը, կամ դատարանին հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը վերադարձվել է, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցում, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Թիվ ՍնԴ/0341/04/19 սնանկության գործը պարզեցված ընթացակարգով քննելու մասին Դատարանի Որոշումը և պարտապանին ուղարկված ծանուցումը դեպոնացված են Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանում (հասցե՝ ք. Վայք, Ջերմուկի խճուղի 8)՝ դրանց ծանոթանալու նպատակով:
Պարզաբանում. Համաձայն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 103-րդ հոդվածի 1-ին մասի՝ եթե ծանուցումն ուղարկելուց հետո` 9 օրվա ընթացքում, պարտապանը գրավոր չի վիճարկում իր սնանկությունը, ապա վիճարկելու ժամկետն ավարտվելուց հետո` եռօրյա ժամկետում, դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում բացակայող պարտապանին սնանկ ճանաչելու մասին` սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հատկանիշների առկայության դեպքում:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Մ.ՊՈՂՈՍՅԱՆ

Հասցե` Վայոց ձորի մարզ, ք. Վայք, Ջերմուկի խճ. 8

Հեռ..` 0282 2 32-24

Էլ. փոստ`