Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/3151/02/22 քաղաքացիական գործով Սոնա Աշոտի Ասլանյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

07.09.2022

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ նաև` Դատարան), քննարկելով <<Ամերիաբանկ>> ՓԲԸ-ի (այսուհետ նաև՝ Բանկ) ընդդեմ Սոնա Աշոտի Ասլանյանի (այսուհետ նաև` Պատասխանող)` գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործը դատաքննության նշանակելու հարցը,


ՈՐՈՇԵՑԻ

1. Քաղաքացիական գործն, ըստ հայցի <<Ամերիաբանկ>> ՓԲԸ-ի ընդդեմ Սոնա Աշոտի Ասլանյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, համարել դատաքննությանը նախապատրաստված:
2. Սահմանել գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու մեկամսյա ժամկետ (պատճենը նախապես ուղարկելով դատավարության կողմերին)՝ սկսած սույն որոշումը ստանալու պահից:
3. Քաղաքացիական գործի դատաքննությունը նշանակել 18.10.2022 թվականին, ժամը 14:25-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`