Թիվ ԼԴ/5682/02/22 քաղաքացիական գործով պատասխանող Սերոբ Լյուդվիկի Պապյանին ուղղված դատական ծանուցագիր
01.02.2023
Սերոբ Լյուդվիկի Պապյանին
/Հասցե` Լոռու մարզ, ք.Վանաձոր Նարեկացու 3 փկղ. 12 տուն /
Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Ա.Մկոյան, վարույթ է ընդունել հայցադիմումն ըստ «Գուդկրեդիտ» լուծարվող ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության հայցի ընդդեմ Ձեզ` 190.700.25 դրամ գումարի բռնագանձման պահանջի մասին և որոշում կայացրել գործը պարզեցված վարույթի կարգով քննվելու մասին: Եզրափակիչ դատական ակտը կհրապարակվի 2023 թվականի փետրվարի 14-ին դատական իշխանության պաշտոնական կայքում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձանց միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումը ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու մասին դատարանի որոշումը ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետները կարող են երկարաձգվել դատարանի որոշմամբ:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, քաղաք Սպիտակ, Ալեք Մանուկյան 2/10
Հեռ..` +374 255 2 22 03
Էլ. փոստ`