ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ ԹԻՎ ԵԱԴԴ/1150/02/11 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ
03.02.2023
Մարետա Առաքելյանին
(ք.Երևան, Մանուշյան 71)
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.01.2023 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել հայցվոր «Յունիբանկ» ԲԲԸ-ի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը դատարանի 28.11.2022 թվականի որոշման դեմ թիվ ԵԱԴԴ/1150/02/11 քաղաքացիական գործով ըստ հայցի «Յունիբանկ» ԲԲԸ-ի ընդդեմ Գեղամ Առաքելյանի, երրորդ անձ Մարետա Առաքելյանի՝ պարտավորությունները վաղաժամկետ կատարելու և գումարի բռնագանձման պահանջի մասին:
Գործով երրորդ անձ Մարետա Առաքելյանի վերջին հայտնի բնակության վայրը` ք. Երևան, Մանուշյան 71 տուն հասցեն է, սակայն փաստացի բնակության վայրն անհայտ է:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ սույնով ծանուցվում եք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-49-48-11 (350)):
Դատավորի օգնական Ս.Հակոբյան
Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23
Հեռ..` 010-44-84-08-/350/
Էլ. փոստ`