Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/47485/02/22 քաղաքացիական գործով պատասխանող Նարեկ Արմանի Թադևոսյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

04.02.2023

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ՝ նաև Դատարան), քննարկելով ըստ հայցի Սիմոն Արարատի Խեչումյանի, Աստղիկ Գագիկի Քամալյանի (այսուհետ՝ նաև Հայցվորներ) ընդդեմ Նարեկ Արմանի Թադևոսյանի (այսուհետ՝ նաև Պատասխանող), պատասխանող կողմում վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ՝ <<ՍՈՍ մանկական գյուղեր>> հայկական բարեգործական հիմնադրամի ԾՔԻ <<Կոտայքի>> մասնաճյուղի՝ որդեգրումը վերացնելու պահանջի մասին, քաղաքացիական գործով հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը

ՈՐՈՇԵՑ

1. Սիմոն Արարատի Խեչումյանի, Աստղիկ Գագիկի Քամալյանի ընդդեմ Նարեկ Արմանի Թադևոսյանի, պատասխանող կողմում վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ՝ <<ՍՈՍ մանկական գյուղեր>> հայկական բարեգործական հիմնադրամի ԾՔԻ <<Կոտայքի>> մասնաճյուղի՝ որդեգրումը վերացնելու պահանջի մասին, հայցադիմումն ընդունել վարույթ:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`