Դատական ծանուցագիր՝ թիվ ԵԴ/38213/02/19 քաղաքացիական գործով
07.02.2023
Դատական ծանուցագիր՝ թիվ ԵԴ/38213/02/19 քաղաքացիական գործով
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
Հայցվոր՝ Գոհարիկ Սիրեկանի Հարությունյանին
/ք. Երևան, Երկաթուղայինների 4 փող., 1 տուն/
Դատարանը Ձեզ հրավիրում է որպես հայցվոր,
2023 թվականի փետրվաի 08-ին, ժամը 15:45-ին,
ըստ հայցի Գոհարիկ Սիրեկանի Հարությունյանի ընդդեմ պատասխանող <<Էսկուլապ-Ֆարմ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` սեփականության իրավունքի խախտումը վերացնելու, մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելու պահանջի մասին քաղաքացիական գործը վարույթ ընդունելու վերաբերյալ ԵԴ թիվ 38213/02/19 քաղաքացիական գործով, հետևյալ հասցեով՝ ք. Երևան, Հր. Ներսիսյան 10:
Հայցվորը պարտավոր է իր հետ ունենալ անձնագիր և սոցիալական քարտ, ինչպես նաև դրանց պատճենները:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Ծանուցված հայցվորի կամ նրա ներկայացուցչի՝ երկու հաջորդական դատական նիստերին չներկայանալու դեպքում հայցը կթողնվի առանց քննության:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ Արաբկիրի նստավայր /հասցե՝ ք. Երևան, Հր. Ներսիսյան 10, էլ. հասցե՝ arabkir-dataran@mail.ru, հեռ.՝ 010-24-48-47/
Հասցե` ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10
Հեռ..` 010-24-48-47
Էլ. փոստ`