Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/25417/02/18 քաղաքացիական գործով երրորդ անձ՝ Մեսրոպ Պետրոսի Քյուրտյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

08.02.2023

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ՝ նաև Դատարան), քննության առնելով ըստ հայցի Միհրան Սահակի Քուրդյանի, Մովսես Սահակի Քուրդյանի (այսուհետ նաև՝ Հայցվորներ) ընդդեմ Արևիկ Սենիկի Քուրդյանի, Ղազար Պետրոսի Քյուրտյանի, երրորդ անձ՝ Մեսրոպ Պետրոսի Քյուրտյանի` իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու, ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու և բաժին առանձնացնելու պահանջների մասին և ըստ հակընդդեմ հայցի Արևիկ Սենիկի Քուրդյանի, Ղազար Պետրոսի Քյուրտյանի ընդդեմ Միհրան Սահակի Քուրդյանի, Մովսես Սահակի Քուրդյանի` փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին, նախնական դատական նիստն ավարտելու և քաղաքացիական գործը դատաքննության նշանակելու հարցը,


ՈՐՈՇԵՑ

1. Քաղաքացիական գործն ըստ հայցի Միհրան Սահակի Քուրդյանի, Մովսես Սահակի Քուրդյանի ընդդեմ Արևիկ Սենիկի Քուրդյանի, Ղազար Պետրոսի Քյուրտյանի, երրորդ անձ՝ Մեսրոպ Պետրոսի Քյուրտյանի` իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու, ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու և բաժին առանձնացնելու պահանջների մասին և ըստ հակընդդեմ հայցի Արևիկ Սենիկի Քուրդյանի, Ղազար Պետրոսի Քյուրտյանի ընդդեմ Միհրան Սահակի Քուրդյանի, Մովսես Սահակի Քուրդյանի` փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին, համարել դատաքննությանը նախապատրաստված:
2. Քաղաքացիական գործը դատաքննության նշանակել 09.03.2023 թվականին, ժամը 16:00-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`