Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/39748/02/22 քաղաքացիական գործով Մհեր Մամիկոնի Մուրադյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

17.02.2023

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օենսգրքի 99 հոդված 3-րդ մաս

աղաքացիական գործ թիվ ԵԴ/39748/02/22




ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՅՑԱՅԻՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐԳՈՎ ՔՆՆԵԼՈՒ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Երևան առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, /դատավոր Ա. Մկրտչյան/, վերանայելով քաղաքացիական գործն ըստ հայցի` «Յուքոմ» ՓԲ ընկերության ընդդեմ Մհեր Մամիկոնի Մուրադյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին.

ՊԱՐԶԵՑ
Հայցվոր «Յուքոմ» ՓԲ ընկերութունը հայցադիմում է ներկայացրել Դատարան Մհեր Մամիկոնի Մուրադյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Դատարանի /դատավոր Ա.Մկրտչյան/ 08.08.2022թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ և որոշվել է գործը քննել պարզեցված վարույթի կարգով, դատական ակտի հրապարակման օր է սահմանվել 06.12.2022թ.:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածի համաձայն` եթե քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հանգամանքներն ի հայտ են եկել գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին որոշում կայացնելուց հետո, բայց ոչ ուշ, քան մինչև եզրափակիչ դատական ակտ հրապարակելը, դատարանը որոշում է կայացնում գործն ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու մասին և սույն օրենսգրքի 166-րդ հոդվածով սահմանված կարգով հրավիրում է նախնական դատական նիստ:
Դատարանն արձանագրում է, որ սույն գործով անհրաժեշտ է պարզել գործին մասնակցող անձի կողմից չվկայակոչված, սակայն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստ:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ, 199-րդ, 200-րդ, 297-րդ, 301-րդ հոդվածներով`

Ո Ր Ո Շ Ե Ց

Թիվ ԵԴ/39748/02/22 քաղաքացիական գործը քննել ընդհանուր հայցային վարույթի կարգով:
Լրացուցիչ պետական տուրք գանձելու հարցին անդրադառնալ եզրափակիչ դատական ակտով:
2023թ. մարտի 21-ին, ժամը 15:20-ին, հրավիրել նախնական դատական նիստ` քաղաք Երևան, Հալաբյան 41ա հասցեում /դատական նիստերի դահլիճ թիվ 8/:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`