Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/65958/02/22 քաղաքացիական գործով Պայծառ Լևոնի Սուքիասյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

22.02.2023

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օենսգրքի 99 հոդված 3-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/65958/02/22






ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

05 հունվարի 2023թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, /դատավոր Ա. Մկրտչյան/, քննության առնելով Արամ Թելմանի Միսկարյանի հայցադիմումն ընդդեմ Պայծառ Լևոնի Սուքիասյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
Հայցադիմումը ներկայացվել է 19.12.2022թ., դատավոր Ա.Մկրտչյանին է մակագրվել 21.12.2022թ., դատավորի աշխատակազմին է հանձնվել 27.12.2022թ.:
Հայցադիմումին կից ներկայացվել է պետական տուրքի վճարումը հետաձգելու միջնորդություն:
Միջնորդությամբ հայցվորը հայտնել է, որ հանդիսանում է 1-ին խմբի հաշմանդամ, և իրավաբանական օգնություն ստանալու համար դիմել է ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակին:
Կից ներկայացվել է ՀՀ ոստիկանության կողմից տրված կենսաթոշակի վկայականի պատճենը, ըստ որի՝ հայցվորը հանդիսանում է 1-ին խմբի հաշմանդամ:
Դատարանի գնահատմամբ՝ միջնորդությունը հիմնավոր է և ենթակա է բավարարման:
Հայցադիմումը բավարարում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածների պահանջներին, բացակայում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ և 127-րդ հոդվածներով սահմանված՝ հայցադիմումի ընդունումը մերժելու կամ հայցադիմումը վերադարձնելու հիմքերը:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ, 199-րդ, 200-րդ, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածներով, Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Պետական տուրքի արտոնություն կիրառելու միջնորդությունը բավարարել՝ պետական տուրքի վճարումը հետաձգել, հարցին անդրադառնալ եզրափակիչ դատական ակտ կայացնելիս:
Հայցադիմումն ընդունել վարույթ:
Որոշում ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`