Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՍԴ/0323/02/22 քաղաքացիական գործով դատական նիստի վերաբերյալ հրապարակային ծանուցում

22.02.2023

Հայտատու` Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ, Սյունիքի մարզ, ք.Կապան, Մ․ Ստեփանյան 3/2, հեռ․ (0285) 5 29 03, syuniq@court.am

Պատասխանող՝ Գագիկ Գառնիկի Կարապետյանին
ՀՀ, Սյունիքի մարզ, Դավիթ Բեկ թղմ․, 10-6

Թիվ ՍԴ/0323/02/22 քաղաքացիական գործով ըստ հայցի «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության ընդդեմ Գագիկ Գառնիկի Կարապետյանի` 102․011,6 ՀՀ դրամ գումար բռնագանձելու պահանջի մասին նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2023 թվականի ապրիլի 26-ին, ժամը՝ 11։20-ին, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում/ ք. Կապան, Մ. Ստեփանյան 3/2, դահլիճ 2/:
Դուք հրավիրվում եք նախնական դատական նիստին որպես պատասխանող:
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Միաժամանակ Ձեզ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե`ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:

Քաղաքացիական գործին վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www. datalex.am դատական տեղեկատվական կայքից:



ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ՝ Վ․ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Հասցե` ք.Կապան, Մելիք-Ստեփանյան 3/2

Հեռ..` (0285) 5-29-03

Էլ. փոստ`