Թիվ ԵԴ/53401/02/22 քաղաքացիական գործով Մխիթար Համլետի Խաչատրյանի վերաբերյալ դատական ծանուցագիր
22.02.2023
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/53401/02/22
ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾԸ ՊԱՐԶԵՑՎԱԾ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐԳՈՎ ՔՆՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
27-ը հոկտեմբերի 2022 թվական քաղաք Երևան
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Ս. Սահակյանի, քննության առնելով «Գուդկրեդիտ» լուծարվող ՈՒՎԿ ՓԲԸ-ի ընդդեմ Մխիթար Համլետի Խաչատրյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը,
ՊԱՐԶԵՑ
«Գուդկրեդիտ» լուծարվող ՈՒՎԿ ՓԲԸ-ն 14․10․2022թ. հայցադիմում է ներկայացրել ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Մխիթար Համլետի Խաչատրյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, որը հանձնվել է դատավորի աշխատակազմին 18․10․2022թ․։
Դատ,արանը գտնում է, որ հայցադիմումը ներկայացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության րենսգրքով նախատեսված պահանջների պահպանմամբ և նույն օրենսգրքի 126-րդ և 127-րդ հոդվածներով նախատեսված` հայցադիմումի ընդունումը մերժելու կամ հայցադիմումը վերադարձնելու հիմքեր չկան:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման վերաբերյալ պահանջներն առաջին ատյանի դատարանը քննում է պարզեցված վարույթի կարգով: Արտարժույթով պահանջ ներկայացվելու դեպքում նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցելու հարցը որոշվում է հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ Կենտրոնական բանկի հրապարակած արտարժույթի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով:
Դատարանը պարզված է համարում, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված` գործը պարզեցված վարույթի կարգով քննելն արգելող հիմքեր չկան:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ, 199-րդ, 200-րդ, 298-րդ և 300-րդ հոդվածներով դատարանը,
ՈՐՈՇԵՑ
«Գուդկրեդիտ» լուծարվող ՈՒՎԿ ՓԲԸ-ի հայցն ընդդեմ Մխիթար Համլետի Խաչատրյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, ընդունել վարույթ:
Գործը քննել պարզեցված վարույթի կարգով:
Եզրափակիչ դատական ակտ կայացնել և հրապարակել 2023 թվականի մարտի 06-ին` դատական իշխանության պաշտոնական կայքում:
ԴԱՏԱՎՈՐ Ս. ՍԱՀԱԿՅԱՆ
Հասցե` ք․Երևան, Հալաբյան 41ա
Հեռ..` 010-51-18-13 (436)
Էլ. փոստ`