Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹԻՎ ՍՆԴ/0100/04/23 ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

24.02.2023

Հայտատու` ՀՀ Սնանկության դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

Պարտապան «ԷՆ ԷԼ ՄԵԴԻԱ» ՍՊԸ տնօրեն՝
Արթուր Արշավիրի Դիշդիշյանին
(ք. Երևան, Այգեձորի 1 նրբ., 8 տ.)


Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի (դատավոր՝ Ն. Հարությունյան) 2023 թվականի հունվարի 18-ի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի դիմումն ընդդեմ «ԷՆ ԷԼ ՄԵԴԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ «ԷՆ ԷԼ ՄԵԴԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին, ընդունվել է վարույթ:
Դատարանի 2023 թվականի հունվարի 26-ի որոշմամբ սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ է նշանակվել Մայիս Հայրապետյանը (սնանկության գործով կառավարչի որակավորման թիվ 00039 վկայական):
Դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, դիմումի և կից փաստաթղթերի պատճենները 2023 թվականի հունվարի 19-ին ուղարկվել են պարտապան «ԷՆ ԷԼ ՄԵԴԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ ք. Երևան, Հրաչյա Քոչարի փ./21 հասցեով: Նշված փոստային առաքանին հետ է վերադարձվել ՀՀ սնանկության դատարան (այսուհետ նաև` Դատարան)՝ «Չի պահանջվել» նշումով։
Դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը 2023 թվականի հունվարի 19-ին ուղարկվել է պարտապան «ԷՆ ԷԼ ՄԵԴԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Արթուր Դիշդիշյանին՝ ք. Երևան, Այգեձորի 1 նրբ. 8 տուն հասցեով: Նշված փոստային առաքանին հետ է վերադարձվել Դատարան՝ «Չի պահանջվել» նշումով։
Դատարանի սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ նշանակելու մասին որոշումը 2023 թվականի հունվարի 26-ին ուղարկվել է պարտապան «ԷՆ ԷԼ ՄԵԴԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ ք. Երևան, Հրաչյա Քոչարի փ./21 հասցեով, իսկ «ԷՆ ԷԼ ՄԵԴԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Արթուր Դիշդիշյանին՝ ք. Երևան, Այգեձորի 1 նրբ. 8 տուն հասցեով: Նշված փոստային առաքանիները հետ են վերադարձվել Դատարան՝ «Չի պահանջվել» նշումով։
2023 թվականի փետրվարի 10-ին «ԷՆ ԷԼ ՄԵԴԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը կրկին ծանուցում է ուղարկվել ք. Երևան, Հրաչյա Քոչարի փ./21 հասցեով: Նշված փոստային առաքանին հետ է վերադարձվել Դատարան՝ «Չի պահանջվել» նշումով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ այն դեպքերում, երբ, սույն օրենսգրքի համաձայն, դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից, և դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ դատավարական փաստաթուղթը, կամ դատարանին հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը վերադարձվել է, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցում, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ յոթերորդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Թիվ ՍնԴ/0100/04/23 սնանկության գործով պարտապանին սնանկ ճանաչելու դիմումը և կից փաստաթղթերը, պարտապանին ուղարկված ծանուցումները, ինչպես նաև Դատարանի դիմումը վարույթ ընդունելու որոշումը և սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ նշանակելու մասին որոշումը դեպոնացված են Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանում (հասցե՝ ք. Վայք, Ջերմուկի խճուղի 8)՝ դրանց ծանոթանալու նպատակով:
Պարզաբանում. Համաձայն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ պարբերությունների՝ հարկադրված սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում պարտապանը պարտավոր է դատարան ներկայացնել սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերը և կրում է դրանք չներկայացնելու պատճառով առաջացող իրավական հետևանքների ռիսկը: Եթե դատարանի որոշումն ստանալուն հաջորդող 15 օրվա ընթացքում պարտապանը գրավոր չի վիճարկում իր սնանկությունը, ապա մեկշաբաթյա ժամկետում դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում պարտապանին սնանկ ճանաչելու մասին, եթե պարտապանն անվճարունակ է կամ առկա են սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերը:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Մ.ՊՈՂՈՍՅԱՆ

Հասցե` Վայոց Ձորի մարզ, ք.Վայք, Ջերմուկի խճ.8

Հեռ..` 0282 2 32 24

Էլ. փոստ`