Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/41172/02/22 քաղաքացիական գործով Էմին Մարատի Ռաֆյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

01.03.2023

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օենսգրքի 99 հոդված 3-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/41172/02/22

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

Նախնական դատական նիստ հրավիրելու մասին

20 փետրվարի 2023թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը /դատավոր Ա. Մկրտչյան/, ծանոթանալով «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության հայցադիմումին /այսուհետև՝ նաև Հայցադիմում/ ընդդեմ Արթուր Ալիկի Ադամյանի և Էմին Մարատի Ռաֆյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

Հայցադիմումը ներկայացվել է 11.08.2022թ., նույն օրը մակագրվել է դատավոր Ա. Մկրտչյանին, 19.08.2022 թ. հանձնվել է դատավորի աշխատակազմին:
Դատարանի 23.08.2022թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Դատարանի նույն օրվա մեկ այլ որոշմամբ հայցվորի միջնորդությունը՝ հայցի ապահովում կիրառելու մասին, բավարարվել է՝ հայցագնի չափով արգելանք է դրվել պատասխանողների գույքի վրա:
Պատասխանող Արթուր Ադամյանը ստացել է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը 04.02.2023թ., սակայն հայցադիմումի պատասխան չի ներկայացրել:
Պատասխանող Էմին Ռաֆյանի ծանուցումն իրականացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով սահմանված կարգով:
Պատշաճ ծանուցված համարվող պատասխանող Էմին Ռաֆյանը հայցադիմումի պատասխան չի ներկայացրել:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165, 166, 199-200 հոդվածներով, Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

2023 թվականի մարտի 30-ին, ժամը 15:00-ին, հրավիրել նախնական դատական նիստ` քաղաք Երևան, Հալաբյան 41ա հասցեում, դատական նիստերի դահլիճ թիվ 8:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`