Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/65596/02/22 քաղաքացիական գործով ԱՁ Արամայիս Արմենի Մարտիրոսյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

01.03.2023

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օենսգրքի 99 հոդված 3-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/65596/02/22

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին

20 փետրվարի 2023թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը /դատավոր Ա. Մկրտչյան/, ծանոթանալով «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ հայցադիմումին /այսուհետև՝ նաև Հայցադիմում/ ընդդեմ ԱՁ Արամայիս Արմենի Մարտիրոսյանի, Վաչագան Սաշայի Քոշատաշյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

Հայցադիմումը ներկայացվել է 19.12.2022թ., մակագրվել է դատավոր Ա.Փիլոսյանին:
Դատավոր Ա.Փիլոսյանի լիազորությունները դադարեցվելու կապակցությամբ հայցադիմումը մակագրվել է դատավոր Ա.Մկրտչյանին 02.02.2023թ., դատավորի աշխատակազմին հանձնվել է 10.02.2023թ.:
Հայցադիմումը վարույթ ընդունելը մերժելու կամ հայցադիմումը վերադարձնելու հիմքերը բացակայում են:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով, 41-րդ գլխի կանոններով, Դատարանը


ՈՐՈՇԵՑ

1. Հայցադիմումն ընդունել վարույթ:
2. Քաղաքացիական գործը քննել պարզեցված վարույթի կարգով:
3. Դատարանի եզրափակիչ դատական ակտը կհրապարակվի 01.06.2023թ.:
3. Որոշումը բողոքարկման ենթակա չէ:

ԴԱՏԱՎՈՐ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`